14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ամեն ինչ կանենք Զանգեզուրի միջանցքը բացելու համար, դրական ազդակներ են գալիս նաև Իրանից. Էրդողան

Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների հետ ցամաքային և երկաթուղային ուղիղ կապերի հաստատումը ավելի կամրապնդի Անկարայի և Բաքվի միջև հարաբերությունները, լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Այդ իսկ պատճառով մենք բոլոր ջանքերը կգործադրենք այս միջանցքը (Զանգեզուրի միջանցք) հնարավորինս արագ բացելու համար։ Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի իրականացումը ռազմավարական բնույթ է կրում և […]

Հայն էր տերը Արցախ աշխարհի, այնքան էր տեր, որ Նիկոլի հետ ինքնամոռաց Շուշիում քոչարի էր պարում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ուղեցույց ապագա պատմաբանների համար։ 1994-2020թթ. Արցախի 12.000 քառ.կմ տարածք հայ ժողովրդի վերահսկողության տակ էր՝ Արաքսից մինչեւ Քարվաճառ։ Հայն էր տերը Արցախ աշխարհի։ Այնքան էր տեր, որ Նիկոլի հետ ինքնամոռաց Շուշիում քոչարի էր պարում։ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում Նիկոլը բացականչեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Նիկոլը ասեց դա՝բերելով պատերազմ եւ աղետ։ Պատերազմի ընթացքում՝ […]

«Շատերդ դեռ չեք հասկանում, թե ինչ է կատարվել և կատարվում. սա պատմական աղետ է, ոչ թե հերթականը»

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Շատերդ դեռ չեք հասկանում, թե ինչ է կատարվել և կատարվում: Իրոք, չեք հասկանում Սա պատմական աղետ է, ոչ թե հերթականը: Սա մի փոքր քաղաքական խնդիր չի, որ կմոռացվի, կգնա»:

«Դուք մա՛րդ չեք, այ ստահակներ. ոչ մարդ եղել եք, ոչ էլ կդառնաք». Ռուբեն Մելիքյանը՝ իշխանություններին

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ հասած տեղեկություններով՝ Հայաստանի հակահայ ռեժիմն ավելի խիստ ու տևական զննության է ենթարկում բռնի տեղահանվածներին, քան նույնիսկ ադրբեջանական անցակետի անձնակազմը։ Դուք մա՛րդ չեք, այ ստահակներ։ Ոչ մարդ եղել եք, ոչ էլ կդառնաք»։

Ադրբեջանը Կարմիր Խաչի համար Ստեփանակերտից Հայաստան ճանապարհ կբացի Կապան-Գորիս հատվածով

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ «աշխատանքներ են տարվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին Գորիս-Կապան-Էյվազլի-Ֆիզուլի-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով բժշկական տարհանման և մարդասիրական օգնության բացառիկ մուտք ապահովելու ուղղությամբ»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան. առաջին կադրերը

Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Առողջապահության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել։

Ադրբեջանցիները քիչ էին` սրանք էլ կողքից իրենց փայ զրկանքներն են բերում մեր ժողովրդին. Պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի իշխանություն, ոչ մեկիս մոտ կասկած չի հարուցում ձեր դավաճանական պահվածքը, բայց ա՞յդ կարգի եք խիղճներդ կորցրել, որ Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել եք: Ադրբեջանցիները քիչ էին` սրանք էլ կողքից իրենց փայ զրկանքներն են բերում մեր ժողովրդին: Արագ կարգավորեք մարդկանց […]

Մենք չենք կարող հետ բերել զոհերին, բայց դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում. Հենրիխ Մխիթարյան

Մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում, այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Տասը ամիս տևած շրջափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական զինուժը սկսեց դաժան գնդակոծել Լեռնային Ղարաբաղը։ Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախչող հազարավոր հայ ընտանիքների, կորստի և […]

Ստեփանակերտում մարդիկ բառիս բուն իմաստով սոված են. Արցախցի լրագրող

Արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանն ահազանգում է՝ Ստեփանակերտում պարենային սակավության վիճակը կրիտիկական է։ «Մարդիկ բառիս բուն իմաստով սոված են։ Քաղաքում գործում է մեկ հացատուն ռուս խաղաղապահների կողմից, բայց դա բավարար չէ»,- «X»-ում գրել է նա։ Լրագրողը նշել է, որ մի քանի օր առաջ ալյուր են օգնություն ստացել ու հիմա հացի արտադրամասեր շահագործող մարդկանց կարիք կա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված