30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Եթե Հայաստանը հրաժարվի բացել «Զանգեզուրի միջանցքը»՝ երթուղին կանցնի Իրանով». Էրդողան

«Եթե Հայաստանը հրաժարվի բացել «Զանգեզուրի միջանցքը»՝ երթուղին կանցնի Իրանով», – Նախիջևանից վերադառնալու ճանապարհին, թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Եթե ուզում ենք, որ Զանգեզուրի և Լաչինի միջանցքները խաղաղության երթուղիներ լինեն, հարցերը պետք է հանգիստ և առանց կոնֆլիկտների լուծենք։ Ինչ վերաբերում է այն գնացքին, որ Թուրքիայով, Նախիջևանի տարածքով ու Հայաստանով պետք է գնա Ադրբեջան, ապա հարկավոր է դիտարկել հենց Հայաստանով դրա անցման հարցը։ Բայց եթե Հայաստանը չցանկանա մասնակցել [այդ նախագծին]՝ ինչպե՞ս պետք է անցնի երթուղին։ Իրանի տարածքով։ Իրանն այդ գաղափարի հանդեպ դրական վերաբերմունք ունի, ուստի կարող է ճանապարհ ստեղծվել, որ Ադրբեջան կգնա Իրանի տարածքով», – հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նշելով նաև, որ Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև ուղիղ ավտոմոբիլային և երկաթուղային hաղորդակցության ստեղծումը Անկարայի և Բաքվի համար՝ «ռազմավարական հարց է»։

«Մենք կանենք ամեն ինչ օր առաջ այդ միջանցքը բացելու համար։ Դա ռազմավարական խնդիր է և հաճելի է Իրանի դրական ազդակները տեսնել այս հարցում», – Anadolu գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ