22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ով է, ի վերջո, դառնալու Երեւանի քաղաքապետ. գնդակը Հայկ Մարությանի թիմակիցների դաշտում է. «Իրավունք»

Որքան էլ առկա իրողություները ստվերեցին Երեւանի քաղաքապետի ընտրության թնջուկը, բայց հոկտեմբերի 10-ին տեղի կունենա այն: Պարզվում է` վերահաշվարկը չտվեց որեւէ արդյունք, եւ ընտրական շեմը հաղթահարած քաղաքական ուժերի մանդատները դրանից ո՛չ ավելացան, ո՛չ պակասեցին:

«Իրավունքի» տեղեկություններով` որեւէ ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն եկել «Հանրային ձայն»–ը` պատվավոր նախագահ Վարդագն Ղուկասյանի գլխավորությամբ, «Ազգային առաջընթաց»–ը` նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջնորդությամբ եւ «Մայր Հայաստան» դաշինքը` Անդրանիկ Թեւանյանի ղեկավարությամբ:

Արդյունքում Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել ՔՊ–ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որին եթե անգամ միանա Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, միեւնույնն է, կպակասի եւս մեկ ձայն: Ըստ վերոնշյալ քաղաքական ուժերին մոտ կանգնած մեր աղբյուրների` թեպետ բոլորին ձեռնտու էր, որպեսզի երկու անգամ չկարողանալով ընտրել քաղաքապետ` ցրվի նոր կազմավորված ավագանին, եւ տեղի ունենան արտահերթ ընտրություններ, սակայն երկրում ստեղծված իրավիճակը փոխել են բոլորի պլանները:

Հետեւապես, ՔՊ–ականներն ամեն գնով փորձելու են այդ մեկ ձայնը «գողանալ» «Հանրային ձայն»–ից, «Մայր Հայաստանից» կամ «Ազգային առաջընթացից», առաջին երկուսի դեպքում` ընտրված ավագանիները բացառում են, որ իրենց մեջ կգտնվի դավաճան: Ստացվում է` գնդակը կրկին Հայկ Մարությանի թիմակիցների դաշտում է, որից մեկ ձայն «պոկելու» ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում:

Ըստ էության, հոկտեմբերի 10–ին քաղաքապետ չի ընտրվի բաց քվեարկությամբ, որին հետագայում կհաջորդի փակ քվեարկությունը, որտեղ էլ կապահովվի Ավինյանի համար բաղձալի այդ մեկ ձայնը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ