20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել են ուսումնական կենտրոն

Ս.թ սեպտեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է ՀՀ զինված ուժերի Խաղաղապահ բրիգադի մեկ հրաձգային գումարտակի ՕԿՀ 2-րդ մակարդակի գնահատում: ՕԿՀ գնահատման երկրորդ փուլում ստուգվում է ստորաբաժանման մարտական պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկայով, սպառազինության և թիկունքային այլ միջոցներով համալրվածությունը` համաձայն ՆԱՏՕ-ի կողմից սահմանված ուղեցույց […]

Բարոյականության օրենքները գրված են Սուրբ գրքում. Է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱԺ այսօրվա նիստի ավարտից առաջ անդրադարձավ պատգամավորների կողմից  բարոյականության մասին հայտարարություններին. «Բարոյականության օրենքները  ոչ Սահմանադրության մեջ են,  ոչ օրենքներում, բարոյական օրենքները  գրված են Սուրբ գրքում  և առաջնորդվեք դրանցով» :

ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց վերջինիս` հույս հայտնելով, որ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Եվրոպական միության միջև հաստատված բազմաոլորտ փոխգործակցության խորացմանը և ընդլայնմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` […]

Վարդան Պողոսյանը Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն է. Լևոն Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձավ ՍՓ հանձնաժողովի անդամ, հարցով հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին՝ նրա գործունեությունը բնութագրելով ճամարտակություն: «Ես նրան ճանաչել եմ որպես սահամանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյան, իսկ այսուհետ ճանաչելու եմ որպես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ: Նրա ընտրությունը որպես ներկայացուցիչ պատահական չէ: Իշխանություններն ամեն ինչ […]

Սա կոնսոլիդացիա է վաղվա Հայաստանի, վաղվա ավելի արդյունավետ, ժողովրդավար պետության գաղափարի շուրջ: Հ. Նաղդալյան

–Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս կբնութագրեք ԱԺ-ում ընթացող Սահմանադրության նախագծի այսօրվա քննարկումը՝ բովանդակային առումով: -Երրորդ օրն է Ազգային ժողովում ընթանում է Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը , որը կերկարացվի նաև մեկ լրացուցիչ օրով ՝ արտահերթ նիստով: Նախագիծը  120 րոպե ներկայացնելուց հետո հիմնական զեկուցող ՝  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչ Վ. Պողոսյանը և հարակից զեկուցող՝ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական […]

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային և նրա տեղակալ Ադրիանա Տրոտտային։ Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը կարևորեց ավանդական կապերը երկու երկրների միջև, որոնք ավելի են սերտացել Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության իրավական գնահատականի ու վերապրածներին ցուցաբերված մեծ աջակցության արդյունքում։ Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության […]

Վարչապետ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին: Զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերություններին, մասնավորապես, վարչապետ Աբրահամյանի՝ Չինաստան կատարելիք աշխատանքային այցին առնչվող հարցերի լայն շրջանակ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-չինական համագործակցությունը տարբեր ոլորտներում և կարևորել երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա զարգացման ու խորացման ուղղությամբ համատեղ նոր ծրագրերի իրականացումը: Դեսպան Թյան […]

Շարմազանովն ուղղեց Փաշինյանին

«Քանի որ հաջորդը կրթության և գիտության հանձնաժողովի նախագահը պետք է ելույթ ունենա պատմական գնահատականներ բերելը հետաքրքիր են՝ Տիգրան Մեծից մինչև Նապոլեոն, և մեզ ուղիղ եթերով նայում են, շատ լավ է: Պարզապես, որպեսզի մեզ չմեղադրենք, ասենք, որ Բորոդինոյի ճակատամարտը Մոսկվայի գրավումից 11 օր առաջ է եղել»,- ԱԺ նիստում ասաց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ մինչ այդ […]

Մարկ Ցուկենբերգը ներկայացրել է հայազգի Տարոն Աճեմօղլուի գիրքը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Facebook-ի A Year of Books համայնքում ներկայացրել է հայազգի գրող Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը, գրում է culture.am-ը: A Year of Books համայնքում մեր օրերի ամենահարուստ մարդկանցից մեկը  ամեն երկու շաբաթը մեկ հանրային քննարկումների համար գիրք է ներկայացվում։ «Գիրքը բացահայտում է սոցիալական ինստիտուտների և խթանների տարբեր տեսակներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված