27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Մամեդյարովը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ընդունելով ԵԽԽՎ հատուկ առաքելությանը, հայտարարել է, որ Ադրբեջանում անհրաժեշտ  միջոցառումներ են ձեռնարկվել ժողովրդավարական, արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Նա նշել է նաեւ, որ այն, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ադրբեջան, չի համապատասխանում այդ գրասենյակի մանդատին, գրում է contact.az-ը: «100 մլն բնակչություն ունեցող […]

Ազատամարտիկին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվածներ կան

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի կակապցությամբ երեք կասկածյալ է ձերբակալվել: Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ այս պահին զերծ մնալով այլ տեղեկատվություն տրամադրելուց: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ծեծի էին ենթարկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին:  

Քուրդ զինյալները հարձակումներ են իրականացրել Թուրքիայի 4 նահանգում

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակումներ են գործել Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ), Բիթլիս, Թունջելի (պատմ. Դերսիմ), Մարդին նահանգներում, գրում է  Ermenihaber.am-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «haberler» լրատվական կայքը, Էլազըղի Քարաքոչան շրջանում  PKK-ի գրոհայինները ականանետերով կրակ են բացել տեղի ոստիկանական բաժանմունքի վրա: Ոստիկանության պատասխան կրակից հետո  զինյալնները փախուստի են դիմել դեպքի վայրից: Հարձակման ժամանակ զոհեր և […]

Պարգեւատրեցին

«Երևան ջազ-ֆեստ 2015»-ի փառատոնային օրերին ի թիվս համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ երաժիշտների Երևանում գտնվող երգահան և երաժիշտ, ջազ և սոուլ վոկալիստ Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան) պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ մշակույթի և երաժշտության ոլորտում ներդրած ավանդի համար։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Քաղաքապետի անունից բարձր պարգևը ջազ-վիրտուոզին է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի […]

« … կապիկն անում է ամեն ինչ, որ իրեն նայեն» . սա արդեն չափն անց է

«Պետական կոչումներ շնորհելու գործընթացը վերածվել է իսկական աբսուրդի. լրիվ կորցրել ենք չափանիշները»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը: Նրա խոսքով՝ Արմենչիկի՝ վաստակավոր արտիստի կոչում տալու փաստն այս օրերին մթագնել է մյուսների կոչումները, քանի որ ոչ ոք այլևս չի շնորհավորում Միքայել Պողոսյանին, Հրանտ Թոխատյանին: Ծատուրյանը արվեստագետներին կոչ  է […]

Ամերիկահայերը շնորհակալություն են հայտնել Հռոմի պապին` Ցեղասպանությունը ճանաչելու համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելել է Միացյալ Նահանգներ, որտեղ նրան դիմավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` տիկնոջ հետ: Հռոմի պապի այցի ժամանակ Ամերիկայի հայ համայնքը շնորհակալություն է հայտնել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը հրապարակել է լուսանկար, որտեղ հանձնախմբի գրասենյակի վրա փակցված է պաստառ հետևյալ գրությամբ. «Շնորհակալ […]

Շաքարային դիաբետով հիվանդ երիտասարդներին նոր դեղանյութ կտրամադրվի

Հանրապետության գլխավոր և առաջատար էնդոկրինոլոգների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին շաքարային դիաբետով հիվանդների դեղերի հատկացման հետ կապված, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Եվս մեկ անգամ նվեց այս տարվա հուլիսի 1-ից նախարարի հանձնարարությամբ շաքարային դիաբետով հիվանդներին արդեն հատկացված և առաջիկա հինգ տարիների ընթացքում հատկացվող, անմիջապես արտադրողից ձեռք բերված ֆրանսիական […]

Կրակոցների տակ խաղող եմ մշակել ու 3 տոննա թափել. ահազանգ սահմանից

Տավուշի մարզում խաղողի բերքահավաքը լուրջ խնդիր է առաջացրել: Henaran.am-ին ահազանգով դիմած սահմանային գյուղերի բնակիչները զայրացած են. «Երեք տոննա բերք եմ թափել, մեծ դժվարությամբ ՝ սահմանի բերանին, կրակոցների տակ  մշակել եմ, հետո հավաքել ու թափել»,-գյուղացին հավելեց, որ Իջևանի գինու գործարանը գյուղացիների հետ նախապես պայմանագիր էր կնքել: Ավելի ուշ դիմած գյուղացիների հետ պայմանագիր չի կնքվել: « Ընդունում […]

Աշոտյանը որոշել է Արմենչիկին առաջարկել

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նույնպես միացավ Արմենչիկի վաստակավոր արտիստ շնորհելու օն-լայն քննարկումներին. «Այս բուռն քննարկումներից հասկացա, որ եթե ուզում եմ, որ հաջորդ գրածս երգը միանգամից սուպեր-մեգա-էքստրա-գիգա հիթ դառնա, ու բոլորը մի քանի օր միայն դրա մասին խոսեն, պիտի առաջարկեմ, որ Արմենչիկը երգի :))))»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված