Ատրճանակը և փամփուշտները պահել էր հյուրասենյակում

Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` խուզարկություն են կատարել 1975 թ. ծնված Հրանտ Պ.-ի բնակարանում: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Հյուրասենյակի պահարանից հայտնաբերվել է 5.6 մմ տրամաչափի, գործարանային արտադրության ատրճանակ` «CO 2109» գրառմամբ, և 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական […]