Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված միջոցառմանը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախարարության կայացման գործում մեծ ներդրում ունեցած կազմակերպություններին, հայաստանյան ակադեմիական կառույցներին, քաղաքական գործիչներին եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին: Միջոցառումը մեկնարկել է քաղաքացիական ծառայողների երդման արարողությամբ: ՀՀ ԱԺ […]