01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հայտնի է Արթուր Աբրահամի մրցակիցը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի ”TUI Arena”-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը:

Այսօր Քոչարյանի քաղաքական թիմը տեսանելի չէ. Շարմազանով

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմն ինձ համար տեսանելի չէ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի վերաբերյալ լրագրողների հարցապնդումներին: Շարմազանովը բացատրեց, որ քաղաքական թիմ ասելով նկատի պետք է ունենք ոչ թե ընկերական շրջապատը, այլ տվյալ մարդու կուսակցությունը: «ՀՀԿ-ն քաղաքական դաշտում վտանգներով կամ նպատակահարմարություններով չի առաջնորդում և կողմնակից է բաց քաղաքական […]

Անհատույց գույք` Կապուտիկյանի տուն-թանգարանին

Կառավարության վաղվա նիստի ժամանակ կքննարկվի նախագիծ, ըստ որի`  նա­խա­տեսվում է Երևան քաղաքի Ս. Կապուտիկյան փողոցի թիվ 1 շենքում գտնվող 160,7 քառ. մետր մակերեսով N26 բնակարանը Հա­յաս­տանի Հանրապետության կողմից ընդունել նվիրաբերություն՝ հաշ­վա­ռելով «Հայաստանի Հանրա­պե­տու­թյան մշակույթի նախարարու­թյան աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշ­վեկշռում, որից հետո ՀՀ մշակույթի նախարարության կողմից կնքելով համապատասխան պայմանագիր` գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով […]

Շիրակի մարզում կընդլայնվի գազաֆիկացման ցանցը

Շիրակի մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված ցանկով նախատեսված հրատապ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրելով ՏԻՄ կողմից ներկայացված համայնքների դպրոցական հաստատությունների և նրանց մարզադահլիճների, ինչպես […]

Հարց է՝ ՀԱԿ քաղաքական ուժը իրականում գոյություն ունի, թե ոչ. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ն անհրաժեշտություն չի գտնում արձագանքել ՀԱԿ-ի այն հայտարարությանը, որով առաջարկվում է հետաձգել Սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Երբ իրենց հրավիրում ենք, չեն գալիս քննարկման, ասում են, թե գործ չունեն բովանդակային քննարկումների հետ, դեմ են, հետո գալիս են բովանդակային քննարկումներին: Իրենց գործը մինչև ժամը մեկը մի բան է, մեկից […]

Հայաստանը հսկայական գումարներ է կորցնում

Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանի խոսքով`  2015թ.-ին տրանսֆերտների անկումը կկազմի 25 տոկոս: Մասնագետները սա միանշանակ կապում են ՌԴ տնտեսության ճգնաժամի հետ, որի արդյունքում Հայաստանի տնտեսությունը կորցնում է հսկայական գումարներ: Ի դեպ, Ներսես Երիցյանը հայտարարել է, որ 2015թ.-ին մեր երկրի տնտեսությունը կունենա 2 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ 2016թ. բյուջեում անցնող տարվա համար 2,5 տոկոս աճ է […]

Քվեարկությունը փաստեց՝ կա կոնսոլիդացիա

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ Սահմանադրական փոփոխությունների կամ Սահմանադրական հանրաքվեի խնդիրը կարելի է դիտարկել  ընդդիմություն և իշխանության հակադրության կամ պայքարի տիրույթում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին,  թե արդյոք ԲՀԿ-ի աջակցությունը Սահմանադրական փոփոխությոունների նախագծի քվեարկությանը կարելի է ընկալել որպես համագործակցության սկիզբ՝ Շարմազանովն ընգծեց, որ այնպես չէ, որ ով կողմ է,իշխանություն […]

Բնակարաններ` արվեստագետներին

Երեւանի ավագանին որոշել է բնակարաններ տրամադրել երգիչ Պերջ Քարազյանին, հաղորդավարուհի Զառա Արամյանին, գրող Վահրամ Սահակյանին, նախկին ազատամարտիկկ, հեղինակ կատարող Դավիթ Ամալյանին: Որոշումներն ընդգրկված են հոկտեմբերի 8-ի ավագանու նիստի օրակարգում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված