30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Անհատույց գույք` Կապուտիկյանի տուն-թանգարանին

Կառավարության վաղվա նիստի ժամանակ կքննարկվի նախագիծ, ըստ որի`  նա­խա­տեսվում է Երևան քաղաքի Ս. Կապուտիկյան փողոցի թիվ 1 շենքում գտնվող 160,7 քառ. մետր մակերեսով N26 բնակարանը Հա­յաս­տանի Հանրապետության կողմից ընդունել նվիրաբերություն՝ հաշ­վա­ռելով «Հայաստանի Հանրա­պե­տու­թյան մշակույթի նախարարու­թյան աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշ­վեկշռում, որից հետո ՀՀ մշակույթի նախարարության կողմից կնքելով համապատասխան պայմանագիր` գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրաց­նել «Ե. Չարենցի անվան գրականու­թյան և արվեստի թանգա­րան» պետական ոչ առևտրային կազմա­կերպու­թյանը, մինչդեռ ՀՀ կառա­վարու­թյան 26.01.2006թ. N346 որոշմամբ սահմանված է, որ պետական ոչ առևտրային կազմա­կերպու­թյուններին անհատույց օգ­տա­­գործման իրավունքով տրամադրված շենքերն ու շինու­թյուն­ները (տարածքները) պետք է հանձնվեն «Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարությանն առընթեր պետական գույքի կառավար­ման վարչության աշխա­տա­կազմ» պետական կառավարչա­կան հիմնարկի տնօրինությանը, իսկ ՀՀ կառավարության 09.11.2000թ. N731 որոշման 2-րդ կետով սահման­ված է, որ ՀՀ սեփականությունը հանդի­սա­ցող ՀՀ պետական կառա­վարչա­կան հիմնարկների տիրա­պետ­մանը, տնօրինմանն ու օգտա­գործ­մանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման լիազորություններն իրա­կանաց­նում է Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարությանն առընթեր պետական գույքի կառա­վար­ման վարչությունը` նախապես համաձայնեցնելով տվյալ պետական կառավարչական հիմնարկի հետ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում եմ, որ ներկայացված նախագծի համապատասխան դրույթներն անհրաժեշտ է խմբագ­րել:

Գույքը որպես նվիրա­­բերու­­թյուն ընդունելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 2-րդ կետի 2)-րդ ենթակետից առաջարկվում է հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ» բառերը, քանի որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման գործընթացը կարգավորվում է  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով:

Տեղեկացվում է, որ «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի անվամբ ձևակերպված անշարժ գույքի սեփակականու­թյան (օգտագործման) իրավունքի գրանց­ման վկայականում բնակարանի հասցեն նշված է ք. Երևան, Բաղրամ­յան 1-ին անց. 1 շենք, բն. 26:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ