18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան ռազմական տեսուչներ է ուղարկելու Հայաստան. Ժամանակ

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ միջազգային համաձայնագրի համաձայն՝ Թուրքիան ռազմական տեսուչներ է ուղարկելու Հայաստան: Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի շրջանակներում հոկտեմբերի 11-ից ՀՀ-ում Թուրքիայի գլխավորությամբ անցկացվելու է ստուգում, թուրքական վերահսկիչ խմբի կազմում ընգրկվելու են նաեւ սլովակ զինծառայողները: Հայտարարության մեջ նշված է, որ պատվիրակությունը ստուգումների ավարտից հետո հոկտեմբերի 14-ին վերադառնալու է Թուրքիա:

Երբ պետք է ծննդաբերել նպաստից օգտվելու համար. Հրապարակ

Չաշխատող մայրերին վճարվելիք մայրության նպաստների մասին կառավարությունը խոսում է արդեն երկու տարի։ Վերջապես գալիս է այն ժամանակը՝ 2016 թվականի հունվարի 1-ը, երբ «Պետական նպաստների մասին» փոփոխված օրենքն ուժի մեջ կմտնի, և չաշ­խատող մայրերը ևս հղիության և ծննդաբերության նպաստներ կստանան պետությունից: Օրենքի հեղինակներն այնպես են գրել դրա տեքստը, որ պետական այս մեծահոգությունից հնարավորինս քիչ մայրեր օգտվեն։ […]

Կրակոցների ու խաղողի վազերի տակ «պառկած» երջանկություն /վիդեո/

Ադրբեջանական դիրքերից հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցները չեն դադարում: Չկա օր, որ չկրակեն՝ սովորական է դարձել: Տավուշի մարզի սահմանային Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանի խոսքով` կանայք խաղողի վազերի տակ պառկած բերք են հավաքել: «Ինչ անենք, մեր հողն է, պետք է պահենք: Ու ամեն ինչ կանենք, որ գնացածներն էլ հետ գան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը: Գյուղը բազմաթիվ խնդիրներ […]

Նոր հեռուստասերիալ` Հայաստանի քաղաքական էլիտայի մասնակցությամբ. 168 Ժամ

Այսպիսով, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին, այսինքն՝ հանրաքվեի նախընտրական քարոզարշավին մնացել է 2 ամսից պակաս ժամանակ։ Այս ընթացքում Հայաստանի հասարակությունը լսելու է «այո»-ի կողմնակիցների խոստումները՝ սահմանադրական փոփոխություններով Հայաստանը դրախտային երկիր դարձնելու վերաբերյալ, և «ոչ»-ի քարոզիչների սպառնալիքները՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպ­քում Հայաստանի՝ դժոխքի վերածվելու մասին։ Դրանցից ոչ մեկը, բնականաբար, չի համապա­տասխանելու իրականությանը։ Քաղաքացիների […]

Փաստաբանին դաժանաբար սպանել են քրոջ աղջկա համար. «Ժամանակ»

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործի դատական քննությունը: Սպանությունը կատարվել էր մոտ 3 տարի առաջ՝ 2012 թվականի նոյեմբերի 18-ին: Դատական քննության ավարտական փուլում ամբաստանյալի տեղում երկուսն էին՝ 35-ամյա Արտակ Վերանյանը և 33-ամյա Սամվել Դիլոյանը: Մինչ այդ՝ գործով մեղադրողները հրաժարվել էին այս գործով երրորդ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքներից՝ […]

Ոստինակապետը թաքցնո՞ւմ է. Ժողովուրդ

Քաջարանի հիվանդանոցում հիվանդների հեպատիտ C-ով վարակվելու գործով անցնող «Քաջարանի բ/կ» ՓԲԸ-ի նախ­կին տնօրեն Վարդան Ավագյանը փա­խուստի մեջ է, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հիշեցնենք, Ավագյանին և 4 անձանց ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել՝ մարդկանց առողջության ծանր վնաս պատճառելու հիմքով։ Պարզվում է՝ Վար­դան Ավագյանը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի բաժնի պետ Վախթանգ Ավագյանի եղբայրն է։ […]

Ախ Քիմ, Քիմ… «Հրապարակ»

Լևոն Մարտիրոսյանը տարակուսած է, որ օրեր շարունակ ինքն ուղեկցում էր Յուրի Ջորկաեֆին, սակայն Հայաստանում որևէ մեկը չնկատեց դա, իսկ, ահա, 1-2 ժամ Քիմ Քարդաշյաևի հետ ընթրեց՝ «մինչև հիմա չեն մոռանում, չեն մոռանում անգամ, որ նա հղիացել է Հայաստանում»։ Մի «խամեմատեք»։ «Ինչու։ Մենք, չգիտեմ, երբևէ էլի կունենանք Ջորկաեֆի նման աշխարհի չեմպիոն ֆուտբոլիստ, նա եկել էր Հայաստան, […]

Ծառուկյանը փակում է բիզնեսը. Հայկական Ժամանակ

Հայ-բելաոուսական «ԱրԲե» առևտրի կենտրոնի Պարոնյան փողոցի մասնաճյուղը փակվել է։ Էլիտար շենքի առաջին հարկում գտնվող տա­րածքի սեփականատերերը այժմ նոր վարձակալներ է փնտրում։ Սա Գագիկ Ծաոուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» բիզնեսն է բելառուսական «ԲելԳոսՊիշչեպրոմ» կոնցեռնի հետ համատեղ։ Հայ-բելառուսական աոևտրի կենտրոնը Գագիկ Ծաոակյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական և բիզնես կապե­րի արդյունքում է ստեղծվել։ Իսկ Պարոնյան մասնաճյուղը բացվել […]

Կրթության նվազագույն ի՞նչ շեմ կգործի նոր Սահմանադրությամբ

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ արել է 20 առաջարկ, որոնցից մոտ 10-ը ընդունվել են և տեղ գտել նոր Սահմանադրության ընդունված փաթեթում: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը մանրամասնեց, որ գործող Սահմանադրության հոդված 30-ի համաձայն՝ օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ, իսկ ահա Սահմանադրության նախնական նախագծի հոդված 37-ն ասվում էր, որ պարտադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված