06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Հանրապետության Նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: «Վստահ եմ, որ ի շնորհիվ փոխադարձ ջանքերի, մեզ կհաջողվի կյանքի կոչել առևտրատնտեսական և ավանդական սերտ հումանիտար կապերի զարգացման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները, նպաստել բազմակողմ կառույցների շրջանակներում մեր երկրների […]

Նոր Սահմանադրությունը բացառում է միասեռական ընտանիքները

Նոր Սահմանադրությամբ նշվում է, որ ընտանիք է համարվում կնոջ և տղամարդու միությունը, թեև նախնական տարբերակում տեղ էր գտել «կանանց և տղամարդկանց միություն» եզրույթը: Այսպիսով` հանրաքվեի դրվելիք Սահմանադրությունը բացառում է միասեռական ընտանիքների կազմումը: Henaran.am-ը պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ արդյոք նման ձևակերպումը հակասության մեջ չի մտնում Հայաստանի կողմից նախկինում ստորագրած միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքի նորմերի հետ: «Այս […]

Քչերը գիտեն յոգուրտի բացառիկ հատկության մասին

Քչերը գիտեն, որ տրամադրության վրա դրական ազդեցություն ունեցող մթերքների շարքում սիրված շոկոլադից բացի մեծ տեղ ունի նաև յոգուրտը: Այն հարուստ է տիրոզին ամինաթթվով, որը բարձրացնում է գլխուղեղում սեռոտոնինի (երջանկության հորմոն) մակարդակը: Մասնագետները խորհուրդ են տալիս յոգուրտը դարձնել ընթրիքի անբաժանելի մասը: Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել

Սրտանց շնորհավորում եմ «Ռուսաստանի հայերի միության» բազմաթիվ անդամներին՝ կազմակերպության ձևավորման 15-ամյակի կապակցությամբ: ՌՀՄ-ի ստեղծումը նշանակալի քայլ դարձավ Ռուսաստանի հայ համայնքի համախմբման և Ռուսաստանում ապրող հայերի ազգային ինքնության պահպանման ճանապարհին: ՌՀՄ-ի կայացման գործում որոշիչ դեր խաղաց կազմակերպության հիմնադրի և անփոփոխ ղեկավարի՝ Արա Աբրահամյանի նպատակաուղղված աշխատանքը, ով երկար տարիներ մշտապես բնակվելով Ռուսաստանում, շատ բան է անում մեր […]

Մարկեի նահանգային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մարկեի (Marche) նահանգային խորհուրդը (Իտալիա) հոկտեմբերի 6-ին կայացած նիստին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը զորակցություն է հայտնում հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայ ժողովրդի ցեղասպանություն» խորագիրը կրող բանաձևի նախաձեռնողներն էին նահանգային խորհրդի անդամներ Ռապա Բորիսը (Rapa Boris), Պիերոնի Մորենոն (Pieroni Moreno), Բուսիլակի Ջանլուկան (Busilacchi Gianluca), Մարկոնի Լուկան (Marconi Luca):

Վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Վահե Թորոսյանին: Վարչապետը բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը և վերահաստատել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ընդլայնելու և խորացնելու փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ս.թ. մայիսին Համագործակցության հուշագրի և պայմանագրերի ստորագրումը կնպաստի նոր հեռանկարային […]

Հնարավոր է ժողովուրդը տեր չկանգնի /վիդեո/

«Քաղաքակիրթ պայքարի գագաթնակետը քվեարկության օրն է: Այդ օրը ժողովուրդը կորոշի դեմ է, թե կողմ նոր Սահմանադրությունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը՝ հավելելով, թե ժողովուրդը սահմանադրական գործընթացներում մի տեսակ փակուղում է հայտնվել, քանի որ եթե չի ընդունում նոր Սահմանադրությունը՝ ուրեմն կողմ է հին Սահմանադրությանը, որի մեջ բազմաթիվ անընդունելի բացեր կան: «Հնարավոր […]

Նախագահն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին

Նախագան Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր՝ այդ գործընթացում մեծապես կարևորելով «Մայքրոսոֆթ»-ի գործունեությունը մեր երկրում, 2006 թվականից ի վեր ընկերության կողմից իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Մայքրոսոֆթ»-ին և անձամբ ընկերության փոխնախագահ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված