27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հատուկ ուսուցում անցած ճանճերը … ». թեժ կրքեր ԱԺ-ում

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ-ում խիստ քննադատության ենթարկեց ՄԻՊ-ի տարեկան զեկույցը, ընդ որում՝ քննադատությունն առավելապես ուղղված էր Կարեն Անդրեասյանի հասցեին: «Բյուջեից այդքան ռեսուրսներ են ծախսվում, որ ունենանք անատամ ու ոչինչ չասող տարեկան զեկո՞ւյց, 500 էջ ջուր ծեծոցի: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում միջատները կծել են դատապարտյալների ոտքերը և ձեռքերը: Գրեիք, որ հատուկ ուսուցում անցած ճանճերը խանգարել են դատապարտյալների […]

Հիշատակի պատարագ Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում

Հոկտեմբերի 25-ին Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում Ֆրանսիայի հայ կաթողիկե եկեղեցու նախաձեռնությամբ, ֆրանսահայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի նախագահությամբ մատուցեց պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագին մասնակցեցին Մարսելի կաթողիկե եկեղեցու փոխանորդ արքեպիկոպոս Ժան Մարկ Ավելին, Գերմանիայի թեմի հայ առաքելական եկեղեցու արքեպիկոպոս Տեր Գարեգին Բեկչյանը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը, […]

Օսկանյանի սարքած «ինտրիգը»

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Ազգային ժողովում հերթական անգամ մերժեց զրուցել լրագրողներին հետ: Պատասխանելով հարցին` արդյո՞ք պատրաստվում է կուսակցություն ստեղծել՝ ասաց.  «Չեք ուզում սպասել, չե՞ք ուզում, որ ինտրիգը մնա»:

ԱԷԿ-ի հետ կապված մի շարք հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական՝ 14-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են նախագահականից: Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի […]

Ով չի կարում ծեծի՝ իրեն են ծեծում.գեներալ Մանվել

«Ազատամարտիկներն իմ ու քո պես քաղաքացիներ են, ամեն տեղ էլ ամեն երևույթ էլ ռաստ գալիս ես: Եթե մի տեղ ծեծվում են, մի հինգ տեղ էլ ծեծում են, հիմի մարդ են, պատահում է, կծեծվեն էլ, կծեծեն էլ»,– այսօր՝ հոկտեմբերի 27-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում, անդրադառնալով ազատամարտիկներին ծեծի ենթարկելու խնդրին ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը: Գեներալը օրինակ բերեց, որ […]

«Գողական ե՞ք, թե՞ ոստիկան»

Մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի զեկույցի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալու հնարավորությունը օգտագործեց մարտի մեկի դեպքերի վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելու համար: Փաշինյանը հիշեց, որ մինչև այժմ գործը բացահայտված չէ, չկան մեղավորներ: Նա քննադատեց դատական և ոստիկանական համակարգը, նույնիսկ ասաց, թե բացահայտ փաստեր կան, սակայն դեպքը չի բացահայտվում: Փաշինյանը նկատեց, որ շատերին է ձեռնտու, որ […]

«Ոստիկանին բոբո մի սարքեք»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անընդունելի է համարում այն, որ պատգամավորների մի մասը փորձում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ներքաշել քաղաքական թատերաբեմ, ինչը, ըստ Շարմազանովի, ճիշտ ճանապարհ չէ: Խոսելով ՄԻՊ-ի տարեկան զելույցի մասին՝ Շարմազանովը նկատեց` բանականաբար կլինեն պատգամավորներ, ովքեր  միայն սև գույներով կներակայացնեն զեկույցը, որոշները դժվարությամբ կընդունեն քննադատությունները, սակայն չպետք է զեկույցի քննարկումն առիթ դարձնել սեփական կուսակցության անունը […]

Նախագահը մեկնում է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Վեսթմինսթրյան աբբայությունում հոկտեմբերի 28-ին կայանալիք 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը: Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ արարողությունը կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված