30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիտարկում է անցկացվել

Նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Այս մասին հայտնում է ՊԲ լրատվական ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և […]

Սերժ Թանկյանը` Սերժ Սարգսյանի դեմ

System Of A Down ռոք խմբի հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի էջում անդրադարձել է Հայաստանում սահմանադրական փոփոխություններին։ Երաժիշտը գրել է․ «Սովորաբար մաքուր խորհրդարանական համակարգը ավելի նախընտրել է ժողովրդավար երկրներում։ Բայց այլ դեպքերում դրանք կարող են բերել իշխող ուժերի ավելի մեծ համախմբման, որն արդեն զգալի մեծամասնություն է խորհրդարանում, եւ դա կարող է ծառայել որպես լծակ՝ միակուսակցական […]

Ահաբեկչության լուրջ սպառնալիք Նյու-Յորքին /վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է Նյու-Յորքին ահաբեկչություններով։ Տեսանյութում տղամարդը ռումբ է հավաքում, թաքցնում հագուստի մեջ ու դուրս գալիս քաղաք, որը, պարզվում է, Նյու Յորքն է։ Ամերիկյան NYPost. հանդեսը նշում է, որ սա ահաբեկչության լուրջ սպառնալիք է։

Վարչապետը մկնանման կրծողների դեմ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին խորհրդակցություն է հրավիրել՝ գյուղատնտեսությունում մկնանման կրծողների դեմ պայքարին վերաբերող հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը: Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը և շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրել են ընթացիկ իրավիճակը՝ այն համարելով մտահոգիչ: Նրանց խոսքով՝ բարենպաստ պայմանների պատճառով մկնանման կրծողները լայն տարածում են գտել հատկապես հացահատիկային դաշտերում, […]

ԱՄՆ Պետդեպը 5 մլն դոլար կվճարի ԻՊ -ի պարագլխի մասին տեղեկատվության համար

Պետական դեպարտամենտը պատրաստ է 5 միլիոն դոլար վճարել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկի՝ Աբու Մուհամեդ ալ Շիմալիի մասին տեղեկատվության համար: Այդ մասին տեղեկատվություն կա գերատեսչության կայքում: Պետդեպի տվյալներով՝ ալ Շիմալին խմբավորման ներգաղթի պատասխանատուներից է, ինչպես նաեւ պատասխանատու Է Թուրքիայի Գազիանթեփ քաղաքից Սիրայի Ջերաբլուս օտարերկրացի զինյալների ուղեւորությունների համար:

Բացվել  է Հրաչյա Աճառյանի կիսանդրին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել  ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր,  ՀԽՍՀ ԳԱ  ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի կիսանդրու բացման արարողությանը: Կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին և Հրաչյա Աճառյանի ծոռնուհուն՝ Անի Աճառյանին: Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի համանուն թաղամասի Աճառյան փողոցում մեծ հայորդու կիսանդրու տեղադրումը քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունն է: Առանձնակի կարևորելով Ավան վարչական շրջանի թաղամասերն ու պուրակները հայ […]

Նարինե Թուխիկյանը «Ոչ»-ին միանալու ժամանակ չունի

Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն, սոցիալական ընդվզումների ակտիվ մասնակից  Նարինե Թուխիկյանից Henaran.am-ը հետաքրքրվեց` արդյո՞ք պատրաստվում է միանալ «Ոչ»-ի ճակատին, ինչին ի պատասխան վերջինս արձագանքեց. «Շատ զբաղված եմ, էնպես որ չեմ պատրաստվում մասնակցել որևէ ակցիայի»: Մեր այն հարցին, թե ի՞նչ է կարծում, առաջարկվելիք սահմանադրական փոփոխությւոնները դրականորեն թե բասացականորեն կանդրադառնան մեր երկրի վրա, տիկին Թուխիկյանն ասաց. «Կարծում եմ` Հայաստանում ոչ […]

Զգուշացնում են վարորդներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ […]

Շենքի բակում դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 19-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 1 շենքի 16-րդ հարկից քաղաքացի է ընկել: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1968 թ. ծնված Գ. Հ.-ն ինքնասպանություն է գործել` նետվելով 16-րդ հարկից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված