25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Բացվել  է Հրաչյա Աճառյանի կիսանդրին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել  ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր,  ՀԽՍՀ ԳԱ  ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի կիսանդրու բացման արարողությանը: Կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին և Հրաչյա Աճառյանի ծոռնուհուն՝ Անի Աճառյանին: Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի համանուն թաղամասի Աճառյան փողոցում մեծ հայորդու կիսանդրու տեղադրումը քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունն է:

Առանձնակի կարևորելով Ավան վարչական շրջանի թաղամասերն ու պուրակները հայ մեծերի անուններով անվանակոչումը, ինչպես նաև մայրաքաղաքում նրանց քանդակների տեղադրումը` միջոցառման մասնակիցները նկատել են, որ ուսուցողական ու ճանաչողական բնույթ կրող նմանատիպ նախաձեռնությունները հատկապես մատաղ սերնդի հայեցի դաստիարակման հարցում անչափ կարևոր նշանակույթյուն ունեն: Կիսանդրու տեղադրմանն աջակցելու համար իր երախտագիտությունը փոխանցելով քաղաքապետին`մեծանուն գիտնականի ծոռնուհին նշել է, որ հարգանքի նման դրսևորումը երախտիքի յուրօրինակ խոսք է` ուղղված ազգի նվիրյալներին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ