14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արտակարգ վայրէջք

Թուրքական Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայանում, քանի որ տեղեկատվություն  է ստացվել, որ դրանում պայթուցիկ սարք կա, հայտնում է NBC հեռուստաընկերությունը։ Նյու Յորքից Անկարա թռչող Airbus A330-ում եղել է 256 մարդ։ Վայրէջքից հետո բոլոր ուղեւորները տեղափոխվել են անվտանգ վայր, ներկայումս իրավապահ մարմինները շների օգնությամբ ստուգում են ինքնաթիռը։

Անհայտ անձինք կրակոցներ են արձակել այգու այցելուների ուղղությամբ /վիդեո/

Նոր Օռլեանի Բաննիֆրենդ այգում անհայտ անձինք կրակոցներ են արձակել այցելուների վրա, որոնք հիմնականում մանկահասակ երեխաների հետ այգում հանգստանում էին, հայտնում է Lifenews-ը։ Արդյունքում 16 հոգի վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց, զոհերի մասին հայտնի չէ։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։

Եղանակը կտաքանա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Երևանում նոյեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 21-ին, ժամը 2.20-ին, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Վարդիթեր Շ.-ին, ով նոյեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով դատական նիստին ներկայանալուց խուսափելու համար, հայտնում է police.am-ը:

Փրկարարները դուրս են բերել 22-ամյա երիտասարդի դին

Նոյեմբերի 22-ին, ժամը 01.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցում՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 34 SC 840 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ., ծնվ. 1993թ.) դուրս է եկել […]

Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի գոտին /ֆոտո/

Գերմանիայի Հանովեր քաղաքի ”TUI Arena”-ում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի եւ նրա մրցակից 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի տիտղոսային մենամարտը: 12 ռաունդ տևած մարտում Արթուր Աբրահամը միավորների առավելությամբ (115:112, 112:115,116:111) հաղթեց մրցակցին` տոնելով իր պրոֆեսիոնալ կարիերայի 44-րդ հաղթանակը: Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի […]

Ավարտվեց մանկական Եվրատեսիլը․ Հայաստանը երկրորդն է /ֆոտո, վիդեո/

Շաբաթ երեկոյան Սոֆիայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2015» երգի մրցույթը։ Մրցույթին Հայաստանը ներկայացնում էր 12-ամյա Միկան, ով ելույթ ունեցավ 11-րդ համարի ներքո ու հիանալի կատարեց  Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգը։ Արդյունքում Միկան ստացավ 176 միավոր եւ գրավեց երկրորդ տեղը՝ քիչ քանակությամբ միավորներով զիջելով հաղթողին։ Իսկ հաղթողը Մալթայի ներկայացուցիչն էր՝ 185 միավորով: Մեր մասնակցին […]

Առիթ մի տուր, որ մարդ անիծի քեզ

Որդյակ, մի զլացիր օգնել աղքատներին և թույլ մի տուր, որ տվայտվեն կարոտյալների աչքերը: Քաղցած մարդուն մի տրտմեցրու և մի զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ: Մի խռովիր արդեն նեղված սիրտը և մի դանդաղիր օգնել կարոտյալներին: Մի մերժիր նեղության մեջ եղողի պաղատանքը և քո երեսը մի դարձրու տնանկից: Քո հայացքը մի շրջիր կարոտյալից և առիթ մի տուր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված