Խիստ պայքար` չնախատեսված վայրերում աղբ թափելու դեմ
Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ նախորդ շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմվել է 20 վարչական արձանագրություն: Հիշեցնենք, որ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, «չսահմանված և /կամ/ չնախատեսված տեղերում և վայրերում` աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված […]