30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դժվարանցանելի է Մեղրու լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետության  որոշ ավտոճանապարհներին  տեղում է ձյուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Մեղրու լեռնանցքը: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ […]

ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջում տեղեկատվություն է տարածվել, որ ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը «ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Դեսպանությունների պաշտոնական կայքէջերի նկատմամբ իրականացվել է ծավալուն հաքերային հարձակում, որի զարգացումը կանխելու նպատակով, ելնելով անվտանգության նկատառումներից՝ ԱԳՆ մասնագետների կողմից ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել […]

Ամալ Քլունին կարող է պաշտպանել Խադիջա Իսմայիլովային ՄԻԵԴ-ում

Հայտնի փաստաբան Ամալ Քլունին կարող է ստանձնել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի գործը, որն արդեն ուղարկվել է ՄԻԵԴ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Ներկայումս այդ հարցը քննարկվում է։   Հարկ է նշել, որ Իսմայլովան ՄԻԵԴ է դիմել 2015թ. սեպտեմբերին՝ բողոք ներկայացնելով ապօրինի կալանքի դեմ:

Գյումրու քաղաքապետարանն ընդառաջել է վարորդներին

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են. «Հաշվի առնելով գյումրեցիների սոցիալական  վիճակը,  նկատի ունենալով վարորդների դիմում բողոքները ավտոկայանատեղիների համար պահաջվելիք գումարի մասով՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկով Գյումրու ավագանին 2015 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 202 –Ն որոշմամբ հաստատեց.  համայնքի վարչական տարածքի ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված ավտոկայանատեղիներից օգտվելը 2016թ.-ի հունվարի 1-ից դարձնել անվճար: Նման որոշման հիմք հանդիսացել է նաև […]

Մի՛ սպանեք քաղաքս. Հրաչուհի Ութմազյան

Հեռուստահաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը Facebook-ի իր անձնական էջում անդադարձել է Արամի-Աբովյան փողոցում գտնվող հնակառույց շենքի քանդման փաստին` այսպիսի գրառում կատարելով. «Երբեմն արձագանքե՜ք… Շարքային քաղաքացին այնքա՜ն լավ է զգում իրեն, երբ տաքուկ մի անկյունից արդարացի բողոքի ձայն է լսում: Երբեմն ձայն հանեք, ի սեր Աստծո: Հեռուստահաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքեր չունեմ…. Միայն ցավ….Ո՞ւր […]

Ինչի մասին են խոսել Օբաման եւ Էրդողանը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման զանգահարել եւ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Հեռախոսազրույցի ընթացքում Օբաման իր ցավակցություններն է հայտնել Ստամբուլում և Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերի առնչությամբ: Երկու երկրների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն ահաբեկչության, մասնավորապես «Իսլամական պետության» և Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարում:  

Սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում հունվարի 20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև: Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հարավ-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ին կնվազի 4-6 աստիճանով: Երևանում հունվարի 20-ին, 23-ի […]

Սահակաշվիլին ուժայինների մասին գաղտնի տվյալներ է հրապարակել /վիդեո/

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Այս անգամ նա համացանցում հրապարակել է գաղտնի տվյալներ ուկրաինացի ուժայինների դիրքերի մասին Դոնբասում։ Սահակաշվիլին Դոնբաս է մեկնել՝ ուժային գործողությունների, եւ այնտեղ նկարահանել է ուժայինների դիրքերը, դեմքերը եւ անգամ քարտեզը, իսկ տեսանյութը տեղադրել է համացանցում։ Ինչպես նշում են ուկրաինական լրատվամիջոցները, Սահակաշվիլու հրապարակած տեսանյութում ռազմական բոլոր գաղտնիքները բացահայտվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված