25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Խիստ պայքար` չնախատեսված վայրերում աղբ թափելու դեմ

Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ նախորդ շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմվել է 20 վարչական արձանագրություն: Հիշեցնենք, որ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, «չսահմանված և /կամ/ չնախատեսված տեղերում և վայրերում` աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և /կամ/ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:  Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Նույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ