29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Հանրապետության տարածքում հունվարի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ, առանձին շրջաններում` բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 26-28-ին կնվազի 13-15 աստիճանով, 29-30-ին կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում […]

Նոր կոալիցիայի մասին կհայտարարվի մինչեւ այս շաբաթվա վերջը. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական նոր կոալիցիայի հետ կապված բոլոր հարցերը մինչեւ այս շաբաթվա վերջ կհստակեցվեն, համենայնդեպս, ինչ-որ բան կհայտարարվի այդ առնչությամբ: Հիշեցնենք, որ Դաշնակցության ներկայացուցիչները արդեն իսկ խոստովանել են, որ իրենք պատրաստվում են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել: Փոխարենը ԲՀԿ-ականները կոնկրետ պատասխաններ տալուց ամեն կերպ խուսափում են, քանի որ ներսում խնդիրներ ունեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս վիճակի պատճառն […]

Գագիկ Ջհանգիրյանը՝ օմբուդսմե՞ն. Իրատես de facto

«Ասում են, թե չի բացառվում, որ ՀՀ օմբուդսմեն դառնա ՀԱԿ ներկայացուցիչ, ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանը՝ երկու պարզ պատճառով, իշխանությունները, խորհրդարանական ընտրություններից առաջ, կփորձեն մինչև վերջ «սպառել» ՀԱԿ-ին, որպեսզի այլևս խորհրդարան չմտնի, և ապա՝ Գագիկ Ջհանգիրյանի օմբուդսմենացմամբ ՀԱԿ ցուցակով խորհրդարան կմտնի դարձյալ ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը։ Գաղտնիք չէ, որ արդեն տևական ժամանակ […]

«Խոզի գրիպ»-ի առաջին զո՞հն է. ՀԺ

«Ըստ որոշ տեղեկությունների, «Էրեբունի» բ/կ-ում ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանը H1N1 գրիպի առաջին զոհն է եղել։ Մեր տեղեկություններով, բժիշկները H1N1–ի վարակ են կասկածում նաև Մերիի բժշկի՝ Շուշանիկ Բախշյանի մոտ։ 26-ամյա ծննդկանի մոտ երկկողմանի թոքաբորբ էր հայտնաբերվել, որը շատ արագ զարգացել էր։ Հունվարի 23-ին Քննչական կոմիտեն հրապարակեց սույն գործով նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն […]

«Բուռնաշն» ուզում է «փրկել» «Հրազդան» ստադիոնը. Հրապարակ

«Պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, մեր տեղեկություններով, առաջիկայում պատրաստվում է մարզադաշտի առողջացման ծրագիր ներկայացնել, որի մեջ կմտնի նաեւ բաժնեմասեր վաճառելը: Ստադիոնը «փրկելու» նպատակով Աղաբաբյանը բանակցում է «դրսի» գործընկերների հետ. «Նրանցից ենք աջակցություն ակնկալում, թե չէ Հայաստանում ո՞վ պետք է փող տա, որ բանակցենք։ Հայաստանում մենակ վերցնում են: Էդքան ժամանակ վատ վիճակում մնացի, ոչ […]

Սամվել Ալեքսանյանի ուշագրավ խորհուրդները. ՀԺ

«Մեր ունեցած հավաստի, խիստ հավաստի տեղեկություններով, անցած շաբաթ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում ընթրիքի է հրավիրել բոլոր այն գործարարներին, որոնք զբաղվում են կամ մտադիր են զբաղվել ալյուրի ներկրմամբ։ Ճոխ սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում անցկացված երեկոյի ընթացքում Ալեքսանյանը հայտնել է  գործարարներին, որ այսուհետ «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։ Ըստ Ալեքսանյանի, խնդիրն […]

Ո՞ր փուլում է «զինված խմբի» գործը. Ժողովուրդ

«Երեկ, այսպես կոչված, հանցավոր խմբի գործով կալանավորված անձանցից միանգամից 5 հոգի ազատ արձակվեցին: Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք Մարաշի տներից մեկում ԱԱԾ-ն ձերբակալել էր տասը հոգու: Տանը հայտնաբերվել էր զենք-զինամթերքի մեծ պաշար: Այս գործի շրջանակներում հետագայում բազմաթիվ մարդիկ կալանավորվեցին, այդ թվում նախկին պաշտոնյաներ եւ ազատամարտիկներ: Նշենք, որ այս գործով կալանավորվածների թիվը հասնում է […]

Ինչո՞ւ է «Դոլմամա» ռեստորանի տերը վախենում Մայրապետյանից. Ժամանակ

««Դոլմամա» ռեստորանը և հարակից տարածքները հնարավոր Է արժանանան Արամի 30-ի ճակատագրին։ Ռեստորանի հիմնադիր տնօրեն Ժիրայր Ավանյանը որոշել Է պայքարել համոզելու տարբերակով, որպեսզի կարողանա պահպանել շենքը և իր անձնական բիզնեսը։ «Հայաստանում չի կարելի որևէ բան քանդել, որի մեջ կա պատմության ուժ, հուշերի ուժ», – «Ժամանակին» երեկ ասաց ժ. Ավանյանը՝ հավելելով. «Ես բավականին ճարպիկ մարդ եմ, կյանքի […]

Դիարբեքիրում կրկին բախումներ են. հայկական Սբ. Կիրակոս եկեղեցին վտանգված է

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում կրկին զինված բախումներ են ընթանում թուրք ուժայինների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև: Թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ոստիկաններից, զինվորներից ու քաղաքացիներից կազմված թիմերը ակտիվ պայքար են մղում մասնավորապես Հասըրլը թաղամասում: Նշվում է, որ թուրքական կողմը քուրդ զինյալների բարիկադներն ու խրամատները տանկերից է ռմբակոծում, գրում է Ermenihaber.am-ը: Ստացված տեղեկությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված