19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հայտնում է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ս.թ. հունվարի 26-ի լիագումար նիստում տեղի է ունեցել խնդրահարույց բանաձեւերի քվեարկությունը: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձեւերում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության […]

Հայաստանը պաշտպանում է Ջիանի Ինֆատինոյի թեկնածությունը

Օրերս Շվեյցարիայում կայացած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլային գերատեսչությունների նախագահներ և գործադիր տնօրեններ, ի թիվս այլ հարցերի լսվել և քննարկվել է ՖԻՖԱ-ի նախագահի կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրված ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը («Մանիֆեստը»): Այս մասին հայտնում է Ֆուտբոլի ֆերդերացիայի լրատվական ծառայությունը: Լսելով և քննարկելով ծրագիրը, հանդիպման ընթացքում ՈՒԵՖԱ-ի անդամ […]

ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի հետ կապված նոր փաստաթուղթ չի ներկայացրել․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին ու ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ որեւէ փաստաթուղթ գոյություն չունի։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ լրատվամիջոցներով տեղեկություն է շրջանառվում, որ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ գոյությունի ունի փաստաթուղթ, որը կոչվում է «Լավրովի առաջարկություններ», նախարարն ասել է, որ Լավրովի կամ որեւէ […]

Մոսկվայում դաժան ծեծի են ենթարկել հայտնի լրագրողուհուն /վիդեո/

«Կոմսոմոլսկայա պրավդա» եւ «Ռոսսիսկայա գազետա» թերթերի քաղաքական լրագրող Լարիսա Կաֆտանը տեղափոխվել է հիվանդանոց բազմաթիվ վնասվածքներով։ Լրագրողին դաժան ծեծի են ենթարկել։ Նրան հայտնաբերել են Մոսկվայի Հալաբյան փողոցում գտնվող իր բնակարանում՝ գլխի վնասվածքներով ու կապտուկներով, գրում է lifenews.ru-ն։ Լրագրողուհին այժմ վերակենդանացման բաժանմունքում է եւ չի կարող պատասխանել ոստիկանների հարցերին ու բացահայտել, թե ովքեր են իրեն ծեծել։

Նախարարը հանձնարարել է

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  տեղի է ունեցել գործակարգավարական  խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման աշխատանքներին ու կրթության ոլորտում նախատեսված անելիքներին: Առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է 2017-19 թվականների  համար ներկայացնել  երկարաժամկետ ծրագրեր՝ ցուցաբերելով առավել նախաձեռնողականություն և առաջնորդվելով ոլորտի զարգացման հեռանկարային տեսլականից: […]

ԵԽԽՎ-ն ընդունեց Միլիցա Մարկովիչի հակահայկական զեկույցը

ԵԽԽՎ-ում այսօր տեղի ունեցավ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցի քվեարկությունը, որն ընդունվեց 98 կողմ, 71  դեմ եւ 40  ձեռնպահ ձայներով։ Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ, ԵԽԽՎ-ն մերժել էր մյուս հակահայկական զեկույցը` բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով […]

ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի հակահայկական զեկույցը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի հունվարի 26-ի նիստում հնչել են հակահայկական զեկույցները քննադատող ելույթներ: Զեկույցների ընդունմանը դեմ են արտահայտվել Եվրոպական ժողովրդական, Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալիստական կուսակցությունների ներակայացուցիչները: Պատգամավոր Ռուդի Սալը (Ֆրանսիա, ԵԺԿ, ՔԴ) ընդգծեց, […]

ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների դեմ առցանց ստորագրահավաքին միացել են օտարերկրացիներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցների դեմ համացանցում նախաձեռնած ստորագրահավաքի նպատակը հասարակական մեծ շարժում սկսելն ու հայ հասարակությանն այդ զեկույցների մասին տեղյակ պահելն է: Այս մասին հայտնեցին Հայ դատի Եվրոպայի գրասենյակից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը:«Ստորագրահավաքին միացել են ոչ միայն հայեր, այլ նաև օտարեկրացիներ, ովքեր ընդվզում են Ադրբեջանի աշխատաոճի և եվրոպական մի շարք կառույցների […]

Վերաքննիչ դատարանի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը դիմում է ներկայացրել դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, հայտնում են Արդարադատության խորհրդի աշխատակազմից։ Հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 152-րդ հոդվածով, դիմում է ներկայացրել Արդարադատության խորհրդին` դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին` նույն դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարելու մտադրությամբ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված