Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Հունվարի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանդիպմանը քննարկվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը, նախարար Նալբանդյանը Հերբերտ Զալբերին ներկայացրեց նախորդ ամիս Բեռնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Հերբերտ Զալբերը վերահաստատեց Եվրոպական միության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես […]