18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի անգամ էլ կպարարտացնեն

Այսօր ՀՀ կառվարության նիստում կհաստատվի ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպա­տակով պետական աջակցության ծրագիրը, որի համաձայն հանրապետության  հողօգտագործողները հերթական անգամ մատչելի գներով կկարողանան ձեռք բերել ազոտական, կալիումական եւ ֆոսֆորական պարատանյութեր: Համաձայն ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության՝ պարարտանյութերի նկատմամբ գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկն այս տարի կկազմի 34594,3 տոննա ազոտական, 1079 տոննա ֆոսֆորական […]

ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ կկառուցվի ԱՄԷ-ի դեսպանատունը

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 63.1-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաեւ 2009 թվականի հունիսի 21-ի «ՀՀ կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով հողատարածքի նվիրատվության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր կհաստատվի Գույքի նվիրատվության մասին որոշում: Սույն որոշման համաձայն Երեւանի քաղաքային համայնքի սեփականությունը համարվող Ծովակալ […]

Թուրքիայում խոզի գրիպից 60 մարդ է մահացել

Թուրքիայում վերջին մեկ ամսվա ընթացքում H1N1 վիրուսից՝ խոզագրիպից, 60 մարդ է մահացել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն: «H1N1 վիրուսի հետ կապված 480 մարդուց վերցված արյան նմուշներից 280-ում խոզի գրիպ է հայտնաբերվել, որոնցից 60-ն արդեն մահացել են», -ասել է նա` նշելով, որ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում երկրում խոզի գրիպի հնարավոր համաճարակը կանխելու […]

Նվիրատվություն

«Գույք նվիրաբերելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծն կառավարության նիստում այսօր կներկայացնի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ուսումնասիրելով որոշման նախագիծը, համապատասխան հավելվածները եւ տեղեկանքները՝ հասկանալի է դառնում, որ որոշման ընդունումը պայմանավորված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմված համապատասխան տեղեկանքներից հասկանալի է […]

Ինչո՞վ է պարծենում պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. Հրապարակ

«Կիրակի   օրը   Հ2    հեռուստաընկերության եթերում «Չէին սպասում» հաղորդման ժամանակ Աժ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուև Գրիգորյանը, որը Գյումրիում քաղաքապետ դառնալու ցանկություն ունի, պարծենում էր իր «պիտբուլ» տեսակի շներով և հայտարարում, որ դրանք շնամարտի են մասնակցում ու արդեն մեծ անուն ունեն։ Սա հատկապես ուշագրավ է, քանի որ նման հայտարարություն է անում Աժ պատգամավորը, այն […]

Սամվել Ալեքսանյանի լուրջ մտավախությունները. ՀԺ

««Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մեջ մտնող «Փակ շուկա» առևտրի կենտրոնը նախօրեին փակվել է և բացվել երեկ։ Առևտրի կենտրոն այցելած հաճախորդներին դիմավորել է «սանիտարական օր» գրառմամբ ցուցանակը։ Թե ինչ է նշանակում «սանիտարական օր», պարզել չհաջողվեց։ Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ «Փակ շուկայում» հաշվառում է իրականացվել պարզելու վաճառված ապրանքների քանակն ու ստացված հասույթի համապատասխանությունը։ Սովորաբար աշխարհում հայտնի բրենդների […]

Որքա՞ն տուգանքի ծանուցում է կանխատեսում ուղարկել ՃՈ-ն 2016-ին. ՀԺ

«ՀՀ ոստիկանությունը «Հայփոստ» ընկերության հետ կնքել է «Փոստային կապի, փոստային կապի հետ կապված սուրհանդակային կապի և օժանդակ ծառայությունների վճարովի մատուցման» պայմանագիր, որը մատուցվելու է 2016 թվականի ընթացքում: Ըստ այդ պայմանագրի, փոստային ծառայությունների համար ոստիկանությունը «Հայփոստին» վճարելու է 160 միլիոն դրամ։ Սրանում ոչ մի տարօրինակ բան չէր լինի, եթե խոսքը չվերաբերվեր միայն ճանապարհային ոստիկանությանը։ Այլ կերպ […]

Փնտրվում է ԱԱԾ ժամանակավոր տնօրինացու. Հրապարակ

«Ոմանք զարմանում են, թե ինչու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին չեն ուղարկում թոշակի՝ ի վերջո, մարդը 70 տարեկան Է, վատառողջ Է։ Տարիքի, թե այլ պատճառներով հաճախ Է «կիքսեր» թողնում։ Ընդամենը վերջերս կառավարության նիստի ժամանակ նա մեր հարևան վրացիների մասին այնպիսի մի արտահայտություն Էր արել, որ նիստից հետո կառավարամերձ շրջանակներից զանգում Էին խմբագիրներին ու համոզում այդ արտահայտությունը […]

Մանրամասներ Տեր-Պետրոսյանին վիրահատած բժշկի կենսագրությունից. Իրավունք

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը աչքալուսանք է տվել ու նշել. «Ս.թ. հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից։ Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ»։ Ավելին՝ վերջիններս հավաստիացրել են, որ առաջիկա 20 տարիների ընթացքում 71-ամյա Տեր-Պետրոսյանի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված