Որքա՞ն տուգանքի ծանուցում է կանխատեսում ուղարկել ՃՈ-ն 2016-ին. ՀԺ
«ՀՀ ոստիկանությունը «Հայփոստ» ընկերության հետ կնքել է «Փոստային կապի, փոստային կապի հետ կապված սուրհանդակային կապի և օժանդակ ծառայությունների վճարովի մատուցման» պայմանագիր, որը մատուցվելու է 2016 թվականի ընթացքում: Ըստ այդ պայմանագրի, փոստային ծառայությունների համար ոստիկանությունը «Հայփոստին» վճարելու է 160 միլիոն դրամ։ Սրանում ոչ մի տարօրինակ բան չէր լինի, եթե խոսքը չվերաբերվեր միայն ճանապարհային ոստիկանությանը։ Այլ կերպ ասած, դա այն գումարն է, որը վճարվելու է «Հայփոստին» ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար քաղաքացիներին ուղարկվող տուգանքների մասին ծանուցումները առաքելու համար։ Այդ մասին պայմանագրում կա միայն մի ակնարկ, նշված է. որ «Պատվիրատուն ծրարավորման և կամ առաքման ենթակա նյութերը կատարողին է հանձնում ՀՀ ճանապարհային ոստիկանության ք. Երևան Իսակովի 9 հասցեից»։ Հաշվի առնելով սովորական ծրարների առաքման գները և պայմանագրում նշված որոշ տվյալներ, կարելի է պնդել, որ 2016-ին ճանապարհային ոստիկանությունը կանխատեսում է ուղարկել տուգանքների ավելի քան 2 միլիոն հատ ծանուցում։ Պատկերավոր ասած յուրաքանչյուր չափահաս հայաստանցուն՝ մեկական տուգանք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։