7 իր, որոնք մենք սխալ ենք օգտագործում /վիդեո/
100 գրամ բանանը պարունակում է 376 մգ կալիում, որն օրգանիզմից դուրս է բերում ավելցուկային հեղուկը, ինչպես նաև կանխում է ոտքերի ցավը: Բանանը խթանում է «ուրախության հորմոնի»` սերոտոնինի, արտադրությանը: Բացի այդ, այն կարող է նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ռիսկը: Սերոտոնինի և այլ օգտակար նյութերի շնորհիվ բանանը հիանալի կերպով թեթևացնում է նախամենստրուալ ցավերը աղջիկների և կանանց մոտ: […]
Ռուս հայտնի մոդել Նատալյա Վոդյանովան կրկին հղի է։ Նա եւ նրա ամուսինը՝ ֆրանսիացի միլիարդատեր Անտուան Առնոն մի քանի ամսից կրկին երեխա ունենան։ Սա 33-ամյա Վոդյանովայի 5-րդ երեխան է, նրա առաջին երեք երեխաները՝ երկու որդիները եւ դուստրը բրիտանացի լորդ Ջասթին Փորթմանից են, մեկ տղա էլ Առնոյից ունի։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: «Դուք մեր դասական երգարվեստի և երաժշտական աշխարհի նշանավոր ներկայացուցիչներից եք: Բարձր գնահատականի են արժանի Ձեր նվիրումը և արգասաբեր գործունեությունը՝ ի նպաստ ազգային օպերային արվեստի զարգացման: Դուք իրավամբ համարվում եք քսաներորդ դարի լավագույն տենորներից մեկը և այն երջանիկ հայորդիներից […]
Պարզապես մենք օտար մարդիկ ենք, որոնք պատահաբար միասին ճանապարհի ինչ-որ հատված են անցել՝ այդպես էլ իրար չհասկանալով։ Էրիխ Մարիա Ռեմարկ
Հունվարի 29-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ ծումբը, ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 39 բնակարանում (սեփականատեր Ա. Մ.): […]
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հրապարակել է իր ամենամյա՝ 2015 թվականի զեկույցը, որում կան հիշատակումներ նաև Հայաստանի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանն աշխատում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ՝ սեփական փորձառությամբ կիսվելու և համատեղ մասնագիտական վերապատրաստման նախաձեռնություններ իրականացնելու միջոցով: Հիշատակվում է, թե ինչպես նախորդ տարի Ուժեղացված պաշտպանության կրթական […]
Ռուսաստանում խոզագրիպը՝ H1N1 վարակը շարունակում է մոլեգնել, այս վիրուսից գրանցված մահերի թիվը հասել Է 126-ի: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության հանրային առողջության եւ հաղորդակցումների դեպարտամենտի տնօրեն Օլեգ Սալագայը։ «Ներկայում հաստատված է գրիպի վիրուսից 126 մարդու մահը»,- ասել է նա:
Հունվարի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ԱՀ գյուղատնտեսության ևֆինանսների նախարարների, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրենի, հանրապետության շրջվարչակազմերի և միշարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են հիմնադրամի նկատմամբ համայնքներիկողմից կուտակված ֆինանսական պարտավորությունների մարման գործընթացի կարգավորման և գյուղատնտեսության ոլորտում առաջիկաանելիքների հստակեցման հարցերը: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության լրատվական ծառայությունից: Կառավարության […]
























