29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կարող է թվալ, թե ‪Աստված‬ ձեզ չի սիրում

Երբեմն ձեզ կարող է թվալ թե ‪Աստված‬ ձեզ չի սիրում ու դրա համար էլ չի օգնում. «Մի տարի է անելանելի վիճակում եմ և բոլորն ինձանից հեռանում են,» ինձ պատմեց ընկերներիցս մեկը: Ու պարզվեց, որ այդ վիճակի մեջ էր, որ մարդը սկսեց փնտրել Աստծուն: Ու գտավ: Գտավ և ուրախության համն առավ: Իսկապես որ ամեն նեղություն մարդու օգուտի […]

Սելֆի անելիս աղջիկը ընկել է ջրհորը

Հնդկաստանում տեղացիները փրկել են ավստրիացի զբոսաշրջուհուն, ով ցանկանում էր լավ սելֆի անել՝ ջրհորի մոտ։ Սելֆի անելիս աղջիկը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել ջրհորը։ Տեղացի տղամարդիկ հանել են իրենց հագուստները, կապել, պարան սարքել, իջեցրել ջրհորն ու փրկել աղջկան։ Բարեբախտաբար, նա միայն մի քանի կապտուկներ է ստացել, ոչ մի լուրջ վնասվածք։

Կինն ու երեխաները մահացել են, մինչ ամուսինը մեքենայի վրայից ձյունն էր մաքրում

ԱՄՆ-ի Նյու-Ջերսի քաղաքում օրերս սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Կինն իր մեկ եւ 3 տարեկան երեխաների հետ նստել է ավտոմեքենան,  մինչ ամուսինը մեքենայի վրայի ձյունն էր մաքրում։ Քանի որ դրսում ցուրտ էր՝ կինը որոշել է երեխաների հետ մեքենայում սպասել։ Անդադար տեղացող ձյունը մեքենան գրեթե ամբողջովին ծածկել է, խցանվել է նաեւ խլացուցիչ խողովակը: Մինչ տղամարդը մաքրում էր ձյունը, […]

Լեռնադահուկային հանգիստը` հայաստանցիների համար. ո՞ւր կարելի է մեկնել ձմեռային հանգստի համար

Շատերի համար առատ տեղած ձյունը տհաճ երևույթ էր, իսկ լեռնադահուկային հանգիստ նախընտրողների համար` ուրախալի: Հենց առատ ձյան պայմաններում է, որ ակտիվ հանգստի սիրահարները կարողանում են առոտարեն վայելել ձյունն ու ադրենալինի պակաս չզգալ: Henaran.am-ը փորձել է պարզել, թե որտե՞ղ կարող են իրենց հանգիստը կազմակերպել լեռնադահուկային սպորտի սիրահարները: «Mush-E» Travel-ի մենեջեր Զարուհի Պողոսյան մեզ հետ զրույցում նշեց, […]

Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ: «Սրտի խոր ցավով տեղեկացա  հայտնի պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Սիմոնյանի մահվան մասին: Նա գիտության մշակ էր այդ բառի ամենաբարձր իմաստով: Նշանակալից է Հրաչիկ Սիմոնյանի ներդրումը հայրենական  պատմագիտության մեջ եւ հատկապես հայագիտական հետազոտությունների ոլորտում: Վաստակաշատ գիտնականի եւ հայրենասեր […]

Դեսպան Հովհաննիսյանը իր հավատարմագրերը հանձնեց Բարաք Օբամային

Հունվարի 28-ին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը իր հավատարմագրերը հանձնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային: Նախագահ Օբաման շնորհավորեց դեսպան Հովհաննիսյանին հավատարմագրման կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ դեսպան Հովհաննիսյանի փորձառությունները օգտակար կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլում երկու պետությունների բարեկամությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու առումով: Դեսպան Հովհաննիսյանը փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու ջերմ բարեմաղթանքները: Նա […]

Օջալանին պատվավոր քաղաքացիություն է շնորհվել

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր և առաջնորդ,  Ստամբուլի Իմրալը կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլահ Օջալանին իտալական Նեապոլ քաղաքի պատվավոր քաղաքացիություն է շնորհվել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` նման որոշումը կայացրել է Նեապոլի ավագանին՝ քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրաի առաջարկով: Իտալական քաղաքի ղեկավարությունը նշյալ որոշմամբ նաև աջակցություն է հայտնել քրդերի ինքնավարությանը: Որոշման մեջ մասնավորապես ասվում […]

Հրաչիկ Սիմոնյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի նորագույն պատմության ուսումնասիրմանը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Սիմոնյանների ընտանիքին` ճանաչված մտավորական, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ: «Հրաչիկ Սիմոնյանը իր ողջ գիտական գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի նորագույն պատմության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների և ուսանողների հարգանքն ու համակրանքը: Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված