Օլանդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի պատրաստումը վստահել է Ժան Պոլ Կոստային
Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում հունվարի 28-ի երեկոյան տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, աջակողմյան կուսակցության անդամ Պատրիկ […]