15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեւանում 69-ամյա կինը վայր է ընկել և վնասվածք ստացել

ՀՀ ոստիկանություն փետրվարի 25-ին ժ.13.00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1947թ. ծնված Նվարդ Հակոբի Խաչատրյանը, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է ժ.12.00-ին Ազատության պողոտայի թիվ 24/9 հասցեի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոբուսի սրահում ընթացքի ժամանակ վայր ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում են ՀՀ […]

Լ. Մկրտչյանն անցկացրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա են եղել նախարարության ստորաբաժանումների ու առանձնացված կառույցների պատասխանատուները: Նախարարը խորհրդակցությունը սկսել է հանրապետությունում ընթացող կառավարման ոլորտի բարեփոխումներով պայմանավորված համակարգային նոր մշակույթի կարևորմամբ. “Սահմանադրության փոփոխություններից հետո մեր պետությունը թևակոխել է պետական համակարգի փոփոխությունների ակտիվ փուլ, որն   ենթադրում է կառավարման  ավելի […]

Գերմանիայի իշխանությունները տեղեկություն չունեն երկրում գտնվող 130 հազար փախստականների մասին /վիդեո/

Գերմանիայի իշխանությունները ոչինչ չգիտեն երկրում երկրում գտնվող 130 հազար փախստականների գտնվելու վայրի մասին։ Այդպիսի տեղեկություններ է հրապարակել  Deutsche Zeitung հանդեսը։ Նա նշել է, որ այսքան մարդ պարզապես անհետացել է։ Ոստիկանությունը մեկնաբանում է, որ այս մարդիկ կարող էին պարզապես Գերմանիայից մեկ այլ երկիր գաղթած լինել կամ Գերմանիայում են, բայց թաքնվում են օրենքից։   Մանրամասները՝ տեսանյութում

«Նրանց ի՞նչ ցավն է՝ Քոչարյանը կվերադառնա՞, թե՞ ոչ»

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում լրագրողները մի դիտարկում ներկայացրին, ըստ որի՝  ՀՅԴ-ՀՀԿ  համագործակցության հիմնական նպատակն այն է, որ  Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա ակտիվ քաղաքականություն: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ դաշնակցական Արմեն Ռուստամյանը նշեց. «Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից օտարելու մեջ մեղադրում են մի քաղաքական ուժի, որն այդ անձի հետ երկար տարիներ համագործակցել է: Ու այդ մասին խոսում են նրանք, ովքեր […]

Պետք է թացը չորից անջատվի. Արմեն Ռուստամյան

ԱԺ-ում այսօր ճեպազրույցների ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադարձավ ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Լրագրողներից մեկը փորձեց հստակեցնել՝ ՀՅԴ-ն Գասպարիին համարու՞մ է քաղբանտարկյալ: «ՀՅԴ չափորոշիչներով չէ, որ պետք է որոշվի Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է, թե ոչ: Կա քաղբանտարկյալ տերմինի միջազգային հինգ չափորոշիչ, եթե Գասպարիի հետ կատարվածը համապատասխանի դրանց, ապա նա կհամարվի քաղբանտարկյալ: Համապատասխան անաչառ մարմինները կտան […]

«Կոկա-Կոլա»-ն տուգանվեց 50 միլիոն դրամով. ՏՄՊՊՀ որոշում

Այսօր կայացած նիստում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում կայացրեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար կիրառել 50 միլիոն դրամ տուգանք: Վարչական վարույթը հարուցվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա: Տեղեկացվեց, որ «Կոկա Կոլա» ՓԲԸ-ն մուտքի խոչընդոտներ է ստեղծել մրցակից ընկերությունների համար և «Ջերմուկ Ինթերնեյշնլ […]

«Քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երևանի հաշվին». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա են գտնվել Երևանի գլխավոր ճարտարապետը, «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենը, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի աշխատակիցները: Խորհրդակցության օրակարգում քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառում 2015թ. հիմնական բացթողումներն ու հետագա գործողություններն էին: Քաղաքապետը հերթական անգամ, որպես առաջնահերթություն, բարձրացրել […]

Պերմյակովի դատական նիստը շարունակվում է

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր՝ փետրվարի 26-ին, կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ արտագնա դատական նիստը: Այս անգամ ևս ինչպես նախորդ երեք դատական նիստերին, դատաքննական փուլի շրջանակներում կհարցաքննվեն գործով այն վկաները, ովքեր կապ են ունեցել Պերմյակովի որոնողական, հայտնաբերման ու ձերբակալման գործընթացի հետ:

Վահրամ Բաղդասարյանը կրկին անդրադարձավ Մհեր Սեդրակյանի հետ կապված միջադեպին

ԱԺ-ում այսօր ճեպազրույցների  ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ական պաշտոնանկ արաված նախարարները հետագայում կունենան առաջարկներ. «Նրանք պրոֆեսիոնալներ են, կարող մարդիկ են ու հետագայի հետ կապված քննարկումները դեռ ընթացքի մեջ են»: Բաղդասարյանն անդրադարձավ նաև Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցող բռնություններին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՔԿՀ-ում նրա խցակիցների կողմից տեղի ունեցած ճնշումների մասին հաղորդագրություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված