19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Նրանում, որ խնդրի լուծումը մինչ օրս գտնված չէ, մեղավոր չեն ոչ միջնորդները, ոչ էլ Երեւանը․ Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական, հայ-ռուսական հարաբերություններին եւ այլն։ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ ԵՄ-ն բազմիցս Մինսկի խմբի համանախագահներին իր առաջկցությունն է հայտնել՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում եւ նշել, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ «Մենք […]

Կանանց օդապարիկի նախանձով. Իրավունք

Այն ինչ ամիսներ շարունակ չհաջողվեց իրականացնել Ազատության հրապարակում շուրջօրյա տեղավորված «Նոր Հայաստան ընդդիմադիր ճակատին, մի քանի ժամվա ընթացքում իրականություն դարձրեց Երեւանի քաղաքապետարանի օդապարիկը: Այո, պարզվում է` մարդկանց առավել գրավեց կանանց միջազգային տոնին նվիրված մեծ օդապարիկը, բայց ոչ Նոր Հայաստանի գաղափարները, եւ երեկ հենց այդ առթիվ էլ հրապարակը մարդաշատ էր: Իկ հեռվում` ընդհանուր տոնից ու քաղաքապետարանի […]

Դիվերսիոն փորձ. հակառակորդն ունի կորուստներ

Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և ետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել: ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Մարտի 9-10-ին, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում ` Մարտի 9-10-ին, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է անձրև:

Բացահայտումներ. գազի տեսուչներն ազատվում են աշխատանքից. Ժողովուրդ

«Վերջին շրջանում լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրիում արտոնյալների մի խավ կա, որի անդամներն իրենց տները գազով են ջեռուցում, սակայն չնչին գումար են վճարում: Այս բացահայտումներից հետո  «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի տարածքային կառույցում սկսել են տեսուչներին համատարած հեռացնել աշխատանքից: «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի ԳԳՄ-ի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը, սակայն,  հրաժարվեց հեռացումների վերաբերյալ մեր բանավոր հարցին պատասխանել»: Մանրամասները` թերթի այս […]

Հացադուլ և ջրադուլ. կոնդեցիները սպառնում են

Արդեն 5 տարի է Կոնդի շուրջ 200 ընտանիքներ հեռացել են իրենց տներից, վարձով բնակարաններում են ապրում` հույսով, որ շուտով բնակարան կստանան նորակառույց շենքում:  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  Նարինե Հարությունյանը նկատեց, որ խնդիրն առկա է շուրջ 7 տարի, սակայն պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Բնակիչներն ընդգծում են  են, որ մինչև այսօր անորոշ վիճակում են: «Ութ տարի է […]

Էլիտայի դամբարան Երեւան մոլի մոտ. Հայկական Ժամանակ

Քչերին է հայտնի, որ Երեւանում է գտնվում եզակի մի դամբարան, որը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին: Ասել կուզի` այն մեզ հասել է հազարամյակների միջով: Դամբարանը պատահականության բերումով հայտնաբերվել է 1984թ. Ավտոագրեգատ գործարանի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ: Այժմ այն գտնվում է Երեւան մոլ առեւտրի կենտրոնին կից, որի հաճախորդների շատ փոքր մասն է նկատում հուշարձանի գոյության մասին ազդարարող […]

Առանց անիվների ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել

Տյումենի օդանավակայանում առանց շոսսիների անիվների ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։ Ինքնաթիռում գտնվող 146 հոգուց եւ ոչ ոք չի տուժել։ Այժմ դեպքի վայրում մասնագետները ստուգումներ են իրականացնում։ Հիշեցնենք, որ Boeing-737 ինքնաթիռը, որը Տյումենից Նոր Ուրենգոյ էր թռչում, հետ էր վերադարձել Տյումեն եւ պատրաստվում էր արտակարգ վայրէջքի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված