31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հացադուլ և ջրադուլ. կոնդեցիները սպառնում են

Արդեն 5 տարի է Կոնդի շուրջ 200 ընտանիքներ հեռացել են իրենց տներից, վարձով բնակարաններում են ապրում` հույսով, որ շուտով բնակարան կստանան նորակառույց շենքում:

 Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  Նարինե Հարությունյանը նկատեց, որ խնդիրն առկա է շուրջ 7 տարի, սակայն պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Բնակիչներն ընդգծում են  են, որ մինչև այսօր անորոշ վիճակում են:

«Ութ տարի է փողոցում ենք մենք, տներից հանել են էն նախապայմանով, որ նորից բնակարաններ պետք է տրամադրեն, բայց մինչ օրս անօթևան ենք, և դեռ անհայտ է , թե որքան պետք է այսքան շարունակվի: Ասել էին 2 տարում բնակարանները կհատկացնեն, բայց հիմա շինարարությունն է կանգնած, ասում են՝ փող չկա »:Բնակիչները օրերս  բողոքի ակցիա են իրականացրել նախագահական նստավայրի դիմաց, հանդիպել են Սերժ Սարգսյանին:

«Մեքենաները կանգնեցին, ինքը դուրս եկավ, հարցրեց` ինչի՞ համար եք եկել, այդ հարցերը կլուծվեն»,- պատմում է մեր զրուցակիցը:

Բնակիչները տեղեկացնում են, որ եթե հարցին որևէ լուծում չտրվի, իրենք դիմելու են ծայրահեղ քայլերի՝ հացադուլի եւ ջրադուլի: Հիշեցնենք, որ պետության գերակա շահի համար իրացման ենթակա Կոնդ թաղամասի խնդիրն այդպես էլ  վերջնական լուծում չի ստանում:

Ներկայիս կառուցապատող «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն  առանց մեկնաբանության դադարեցրել է կառուցվող շենքի շինարարությունը, որտեղ պետք է բնակարան ստանան նաև իրացված գոտու բնակիչները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ