ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ստորագրել է հրամանագիր ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ելնելով իրավունքի գերակայության եւ ժողովրդաիշխանության սկզբունքների իրացման կառուցակարգերը բարելավելու, իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից ու հաշվի առնելով ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ու […]