19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Դիմում են Հովիկ Աբրահամյանին /վիդեո/

Կառավարության շենքի մոտ այսօր նորից բողոքի ակցիա իրականացրեցին մի խումբ վարորդներ: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք պահանջում են վարչապետի հետ հանդիպում, որպեսզի նրան տեղեկացնեն, որ Տրանսպորտի և Կապի նախարար Գագիկ Բեգլարյանը արհամարհում է իրենց պահանջները և լուծում չի տալիս: «Կառավարությունը ուզում է մեզ հետ բանակցել, բայց Բեգլարյանը գոռոզություն […]

ԼՂՀ առողջապահության նորանշանակ նախարարն անցել է աշխատանքի

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 24-ին առողջապահության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Կարինե Աթայանին և նրան մաղթել հաջողություններ պատասխանատու գործում: Վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել Հարություն Քուշկյանին՝ Արցախում կատարած կարևոր աշխատանքի համար, ով, իր դիմումի համաձայն, նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Կառավարության ղեկավարը  Հարություն Քուշկյանին պարգևատրել է Վարչապետի հուշամեդալով՝ Արցախին մատուցած […]

Արգելվել է շուրջ 20 տոննա հավի սառեցված մսի ներմուծումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19800 կգ հավի սառեցված աղացած միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին: Սահմանային վերահսկողության շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Միթ Իմփորթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ […]

Ուրախ լուր

Մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 412 երեխա՝ 228 տղա, 184 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 45264 քաղաքացի:

Առողջապահության նախարարն` իր պաշտոնանկության մասին /վիդեո/

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի այսօրվա այն հրապարակմանը, թե ինքը պաշտոնանկ է արվելու և նշանակվելու է ԱՀԿ նախագահի տեղակալ: «Առաջին անգամ լրագրողներից եմ լսում իմ պաշտոնանկության մասին, լրատվամիջոցներում թյուրիմացություն է եղել, հրավիրված եմ մայիսի 23-28-ը կայանալիք ԱՀԿ վեհաժողովին մասնակցելու եւ այդ վեհաժողովում որպես համանախագահող հանդես գալու: Համանախագահող եմ […]

Դրամն արժեւորվում է

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է 91 լումայով` դառնալով 479.93  դրամ, եվրոն նույնպես արժեզրկվել է`1.74  դրամով`  դառնալով  536.99  դրամ: Ռուսական ռուբլու գինն այս անգամ արժեզրկվել է ընդամենը 1 լումայով  եւ դարձել`  7.09  դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  479.93  Եվրո 536.99  ՌԴ Ռուբլի 7.09

Charlie Hebdo-ն Բրյուսելի ահաբեկչությունների մասին ծաղրանկար է հրապարակել

Ֆրանսիական Charlie Hebdo հանդեսը ծաղրանկար է հրապարակել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների թեմայով։ Նկարում պատկերված են ահաբեկչության մեջ կասկածվող տղամարդիկ։ Նկարը մեկնաբանված է՝ Դու պատուհանի մո՞տ ես վերցրել, թե միջանցքի․․․ Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչական պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։

Հրազդան գետի վրայով կկառուցվի 257 մ երկարությամբ նոր կամուրջ

Երևանի քաղաքապետարանի և իտալական «Սերենիսիմա Կոստրուցիոնի»  ընկերության միջև ստորագրվել է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը, որն իրականացվելու է Երևանի արևմտյան շրջանցիկ  ճանապարհի կառուցման  ծրագրի շրջանակում: Պայմանագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հաղթող ճանաչված  ընկերության նախագահ Ալբերտո Բրենտեգանին: Առանձնակի կարևորելով նոր ճանապարհի կառուցումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն կարևոր դերակատարում կունենա մայրաքաղաքի կենտրոնի […]

Երեւանում խնդիր է մուրացկան երեխաների հարցը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուրացկանությամբ զբաղվող, թափառաշրջիկ անչափահասների խնդիրների հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Կլոր սեղանին մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և սոցիալական ապահովության վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված