Հիսուսին Տեր խոստովանելու մասին /վիդեո/
Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆի մահվան կապակցությամբ: «Իր հասարակ և գեղեցիկ խաղի շնորհիվ, Կրոյֆը ֆուտբոլը վերածեց արվեստի: Ֆուտբոլը կորցրեց լեգենդի: Հանգչիր խաղաղությամբ»,- այս մասին Ֆեյսբուքում գրել է Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը: Հիշեցնենք, որ մարտի 24-ին, Բարսելոնում, թոքերի քաղցկեղից մահացել է 68-ամյա լեգենդար խաղացող և մարզիչ Յոհան Կրոյֆը, որի հայտնի արտահայտություններից […]
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստան-Բելառուս ընկերական խաղով Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին: Հրաժեշտի հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումների համար Ռոման Բերեզովսկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Ազգային հավաքականի կազմում 93 հանդիպում անցկացրած […]
Մարտի 25-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի վրա, ինչի հետեւանքով վիրավորվել է Բերքաբերի 55-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը:
Այսօր՝ մարտի 25-ին կայացած ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվեցին օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև հարուցվեցին նոր վարչական վարույթներ: Նիստի ընթացքում Հանձնաժողովը հրապարակեց նաև իր որոշումը՝ կենցաղային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Վեգա» խանութների ցանցի հանդեպ հարուցված վարույթի արդյունքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ վարույթը հարուցվել էր խանութի կողմից հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար: Դեռևս հունվարին […]
Մարտի 24-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու, ինչպես և թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցի 17 հասցեի մոտից, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդ, 1982 թ. ծնված Հ. Թորոսյանին՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականունով, և ուղևոր` 1990 թ. ծնված Մ. Գևորգյանին՝ «Ջրվեժցի Արջուկ Մխո» […]
Այսօր Քրիստոսի խաչելության և թաղման հիշատակն է: Մարդկանց հիշատակը հավերժացնող բոլոր հուշարձանները կանգնեցվել են տվյալ մարդկանց նկատմամաբ ունեցած սիրով: Իսկ Տիրոջ Խաչը միակն է, որը կանգնեցվեց ատելությամբ, սակայն հավիտենապես վկայում է Սիրո մասին, գրում է Տեր Եսայի Արթենյանը:
«Մամ ջան, խնդրում եմ ինձ ներեք, որ արել եմ մի բան, ինչը հակասում է իմ դաստիրակությանը: Ես էլ չեմ հասկանում ինչպես դա եղավ: Խնդրում եմ ինձ ներեք: Գիտեմ, որ իմ արածի համար դաժան պատժի կարժանանամ, բայց հուսով եմ մի օր կհանդիպենք …»,-իր օրագրում գրել է Վալերի Պերմյակովը: Այսօր դատական նիստին հրապարակվեցին սոցիալական ցանցում վերջինիս գրառումները, նաեւ ռուսական կողմի […]
Լրագրողների ու դիտորդների քանակի՝ ընտրատեղամասում սահմանափակման հարցը անհանգստանցնում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու հատկապես՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին: Անդրադառնալով այս հարցին Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարկ է մշակել այնպիսի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի անել այնպես, որ լրագրողի անվան տակ վստահված անձինք մուտք չգործեն ընտրատեղամաս: Դա անելը մինչ այս, բնականաբար, բավականին հեշտ էր: Հնարավոր էր մեկ […]
























