15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ռոման Բերեզովսկին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստան-Բելառուս ընկերական խաղով Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին:

Հրաժեշտի հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումների համար Ռոման Բերեզովսկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Ազգային հավաքականի կազմում 93 հանդիպում անցկացրած լեգենդար դարպասապահը ընդամենը 5 րոպե է անցկացրել խաղադաշտում, որից հետո ֆուտբոլասերների ջերմ ծափողջյունների ներքո դուրս է եկել խաղադաշտից:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ