14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լավրովը դատարկ ձեռքով չի մեկնում․ ՌԴ ԱԳՆ

Երևան այցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԼՂ հակամարտության լուծման որոշ մշակված տարբերակներ կառաջարկի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն: «Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի մեկնում։ Խոսել այն մասին, որ դա ինչ-որ ծրագիր է, փաստաթուղթ, կարծում եմ, սխալ է։ Խոսքը որոշ տարբերակների, կարգավորման վերաբերյալ որոշ […]

Նախարարը` Թուրքիայից ներկրվող ապրանքների մասին/վիդեո/

Կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք թուրքական ապրանքների ներմուծումը էկոնոմիկայի նախարարության լիազորությունների շրջանակում է: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ, գործող կարգի համաձայն, էկոնոմիկայի նախարարությանն առնչվում է արտահանողներին աջակցության   ցուցաբերումը, երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների մասով չկան սահմանափակումներ: Միևնույն ժամանակ, նախարարը կարծիք հայտնեց, որ խնդիրը քննարկման ենթակա է, և օրերս կնախաձեռնեն քննարկում և […]

Վարչապետն ընդունել է Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին: Կառավարության ղեկավարը լսել է խաղողագործների բարձրացրած խնդիրները, որոնք վերաբերել են «Վինար» ընկերության կողմից մթերված խաղողի դիմաց վճարումների շարունակական հետաձգմանը: Հանդիպման արդյունքում ընկերության տնօրենը հավաստիացրել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում կկատարի խաղողագործների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները: Խաղողագործները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելու և […]

Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենը

Վարչապետը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենին Վարչապետ, Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի՝ խորհրդի կողմից նշանակված գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արման Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում կատարած ծավալուն գործունեության համար և նշել, որ որևէ դժգոհություն […]

Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի բանահավաք, բանագետ, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը: Թեմա՝ Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացում ականատեսների վկայությունները որպես անհրաժեշտ և հավաստի փաստաթուղթ:

ԼՂՀ ԱԳ նախարար մեկնաբանել է շրջանառվող «Լավրովի» փաստաթղթի վերաբերյալ լուրերը

Արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում մենք առաջնորդվում ենք, ոչ թե ԶԼՄ-ների հրապարակումների, այլ բացառապես պաշտոնական հայտարարությունների հիման վրա: Այսօր  այդ մասին ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում կայացած՝ օրենսդիր գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը պատասխանելով ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանի հարցին ՝ ռուսական «Իզվեստիա» թերթի հրապարակմամբ շրջանառվող այն տեղեկատվության վերաբերյալ, […]

Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան, հոգեթերապևտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը: Թեմա՝ Ցեղասպանության ենթարկված հայերն այսօր ի՞նչ հոգեվիճակում են և որպես հետևանք երևույթն ի՞նչ հիվանդություններ է առաջացրել:

Արցախի ժողովուրդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու և բարելավելու իր անվտանգության միջավայրը

Ապրիլի 21-ից աշխատանքային այցով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելած ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր Քարտուղարի տեղակալ դեսպան Ալեքսանդր Վերշբոուի հետ: Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիայի մանրամասները՝ մասնավորապես նախապես պլանավորված նախահարձակ գործողությունները և այդ ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներն ապացուցող հիմնավորումները: Դավիթ Տոնոյանը նշել […]

Ապրիլի 24-ին Մոսկվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հանրահավաք կանցկացվի

Ապրիլի 24-ին Մոսկվայում կանցկացվեն Ռուսաստանի հայերի միության կողմից համաձայնեցված ակցիաներ՝ նվիրված Թուրքիայում Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին եւ այդ հանցագործության միջազգային դատապարտմանն աջակցելուն՝ ապագայում ցեղասպանության կրկնվելուց խուսափելու համար: Ժամը 12:00-ին պիկետ կանցկացվի ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ: Ժամը 14:00-ին «Կրասնոպրեսնեյսկայա զաստավա» հրապարակում՝ մետրոյի «1905 թվականի փողոց» կայարանի մերձակայքում տեղի կունենա Ռուսաստանի հասարակայնության քաղաքային հանրահավաքը՝ «Ռուսաստանի հայերի միություն» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված