01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետն ընդունել է Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին: Կառավարության ղեկավարը լսել է խաղողագործների բարձրացրած խնդիրները, որոնք վերաբերել են «Վինար» ընկերության կողմից մթերված խաղողի դիմաց վճարումների շարունակական հետաձգմանը:

Հանդիպման արդյունքում ընկերության տնօրենը հավաստիացրել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում կկատարի խաղողագործների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները:

Խաղողագործները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելու և իրենց խնդիրների լուծմանը հետամուտ լինելու համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ