09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման պայմանները

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, գրում է РИА Новости-ն։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդ համատեքստում Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը պահանջի, որ խստորեն իրականացվեն […]

Սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված ժամկետը երկարաձգվեց 1 տարով

Կառավարությունը կերկարաձգի սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույուն ժամկետը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը տեղեկացրեց, որ  կառավարության կողմից խորհրդարան է ուղարկվել Հարկային օրենսգիրքը, որը ենթադրում է ոչ միայն խոշորածավալ փոփոխություններ մոտեցումներում, այլև իրականացման մեխանիզմներում.«Հարկ է, որ բոլոր գերատեսչությունները նկատի ունենան, թե ինչպիսի փոփոխությունների սա կարող է բերել իրենց ոլորտում: Մասնավորապես, հաշվի […]

«Սա որքան տխուր, նույնքան էլ ճշմարիտ է»

Պատերազմները,ընդհանրապես , շատ յուրօրինակ առանձնահատկություններ են ունենում, բայց մի բանում դրանք նման են իրար, երբ եւ որտեղ էլ սկսվեն կամ ընթանան՝ պատերազմներում լինում են զոհեր, ցավոք, բայց այլ կերպ պատերազմներում չեն հաղթում, այլ կերպ հողը եւ հայրենի տունը չեն պահում։ Սա, անվիճելի եւ տխուր իրականություն է, եւ ոչ մի պետություն, ոչ մի բանակ եւ ոչ […]

Ընտրությունը կռիվ չէ, կռիվը մեր սահմանում է. Մարգարիտ Եսայան

«Այստեղ խոսակցություն եղավ այն մասին, որ բաց ցուցակների առկայության դեպքում մարդիկ իրար հետ կռվելու են: Թեկնածումերն իրար հետ չեն կռվելու: Ընտրական գործընթացը մրցակցություն է, ոչ թե կռիվ: Ընտրությունը կռիվ չէ, կռիվը մեր սահմանում է: Եկե՛ք ճիշտ բառեր օգտագործենք», – խոսելով ԸՕ նոր օրինագծի մասին՝ ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: ՀՀԿ*ական պատգամավորն […]

«Մերժելը, փնովելը, բղավելը քաղաքական գործընթացներին մասնակցելու լավագույն ձևը չէ»

«Արդեն մի քանի օր է, քննարկում ենք նոր փաստաթուղթ, որում նրդրված են քաղաքական նոր մշակույթ ձևավորող մեխանիզմներ: Օրինագիծն անցավ քննարկումների երկար փուլ», – անդրադառնալով ԸՕ նոր օրինագծին՝ ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա շեշտեց՝  նոր ԸՕ-ում ներդրված են այնպիսի մեխանիզմներ, որոնք կնպաստեն, որ ընտրակեղծիքները  հնարավորինս կքչանան, ընտրական գործընթացն էլ կընթացա ազատ, […]

Հայաստանը կրակի հետ է խաղում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Խորվաթիայում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է պատերազմի, ասել է. «Հայաստանը կրակի հետ է խաղում: Թուրքիայում 100 հազ հայ կա: Նրանց կեսը Թուրքիայի քաղաքացիներ չեն: Կացության իրավունք չունեցողներին էլ ենք հանդուրժում: Նրանց անշարժ գույքն էլ վերադարձրեցինք: Ապրիլի 24-ին էլ ուղերձ հղեցինք: Մենք […]

Կառավարությունը չի բարձրացնի նվազագույն աշխատավարձը

Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել: Որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով հայտարարեց, թե դեմ է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրանա ու կազմի 65 հազար դրամ։ «Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետբյուջեից լրացուցիչ ծախսերի […]

ԱԺ-ում քվեարկության կդրվի ԸՕ նախագիծը /Ուղիղ միացում/

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հերթական նիստը: Այս պահի դրությամբ գրանցվել է 102 պատգամավոր: Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում շարունակում են քննարկել ՀՀ ԸՕ և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Տեղեկացնենք՝ նիստը վարում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Վերջինս տեղեկացրեց՝ 16:00-ից հետո ներկայացված նախագիծը դրվելու է քվեարկության: Այս պահին պատգամավորները ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված