02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք ինչ-որ բանից չենք վախենում. Էդվարդ Նալբանդյան

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողներին հայտնել է, որ  երեկ Արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ, հանդիպման ընթացքում հստակ ասվել է այն, ինչ որ ասվել էր դրանից առաջ: «Այն է, որ այս փուլում կարող են լինել հանդիպումներ և քննարկումներ, որոնք վերաբերում են, թե ինչպես կանխարգելել, թույլ չտալ, որ […]

Նման բան չի կարող լինել, ես հերքում եմ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն առաջարկում է այս իրավիճակում քիչ շրջանառել տեղեկություններ, որոնք իրականության հետ կապ չունեն: Անդրադառնալով տարածված լուրերին, որ օրերս Հայաստանում զորահավաք է լինելու, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել: Ես հերքում եմ: Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, կլինի համապատասխան հայտարարություն»: Նա նկատեց, որ հակառակորդը շարունակում է ղարաբաղաադրբեջանական […]

Կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. Սեյրան Օհանյանը՝ Արցախի ճանաչման մասին

Այսօր  Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով հարցին, թե Արցախի Հանրապետության ճանաչումն Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի չի հանգեցնի, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունն իրականացնում է այն ողջ խնդիրը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աստիճանաբար ճանաչման տանելուն: Այդ դիվանագիտական աշխատանքը շատ նուրբ, հետևողական աշխատանք է իր մեջ պարունակում, […]

Իվետան՝ կարմիր գորգին․ տեղի է ունեցել Եվրատեսիլի բացման արարողությունը /ֆոտո/

Նախօրեին տեղի է ունեցել Եվրատեսիլ 2016-ի պաշտոնական բացման և կարմիր գորգի արարողությունը։ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը Facebook-ի իր էջում բացման արարողությունից լուսանկարներ է հրապարակել:  

Կուլակաթափությունից` առանջնագիծ /վիդեո/

Այսօր Հաղթանակի զբոսայգում էր նաև ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Լրագրողների հետ զրույցում նախարարն  անդրադարձավ համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ նշվում է, որ ինքն ու իր եղբորորդին կապված են ՊԵԿ-ի աղմկահարույց  կաշառակերության դեպքերի հետ: Ասաց՝ լրագրողները թող այդ տեղեկությունները փորձեն պարզել տեսանյութը տարածողներից, ապա հավելեց՝ ինքը կաշառակերությունների հետ ոչ մի կապ չունի: Ի դեպ, նախարարն ընդգծեց՝ […]

Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների հիշատակին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի և պատերազմի վետերանների, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ազատամարտիկների հասարակական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձների կապակցությամբ Հանրապետության Նախագահը հարգանքի […]

Հաղթանակի բարձրակետը, անշուշտ, հայկական Շուշիի վերադարձն էր. Գալուստ Սահակյան

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա եւ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Հաղթանակն ու խաղաղությունն անսակարկելի արժեքներ են: Երկրորդ համաշխարհային եւ Հայրենական պատերազմների ժամանակ մեր ժողովրդի զավակներն արժանապատվորեն մասնակցեցին գերմանական ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու եւ խաղաղություն հաստատելու գործին: Տասնամյակներ անց նրանց […]

ՌԴ դեսպանը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին /վիդեո/

Այսօր բազմաթիվ պաշտոնյաների թվում՝ Հաղթանակի զբոսայգում էր նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Լրագրողները հարց ուղղեցին դեսպանին.  Եթե ՌԴ-ն մեր երկրի դաշնակիցն է, ապա ինչու՞ է  զենք վաճառում Ադրբեջանին: Դեսպանին վերոնշյալ հարցը բնավ դուր չեկավ: Նա նշեց՝ Հաղթանակի  զբոսայգի է եկել տոնի առիթով, ուստի լրագրողներին հորդորեց հարցեր ուղղել օրվա թեմայով: Լրագրողները, սակայն, անդրդվելի էին. զենքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված