27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ խմբակցության ղեկավարը` օֆշորներում հայ հաշվետերերից

Երեկ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ISIJ) հրապարակեց այսպես կոչված «պանամական փաթեթ»-ի մանրամասները։ Այդ ցուցակում  արդեն գտել են մոտ 3 տասնյակ հայաստանցիների անուններ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ այս առնչությամբ ասաց. «Ես խնդրում եմ, որ որևէ մեկը շտապողականություն չցուցաբերի: Այդ ամենն ուսումնասիրվում է, տեսնում եք, որ կան արձագանքներ»:   Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=jARXsD5VIEY

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

Մայիսի 10-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախարար Նալբանդյանը դեսպան Զալբերին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը, դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշեց, որ հիմնահարցը ռազմական լուծում չունի, և Եվրոպական միությունը սատարում է ԵԱՀԿ […]

Նրանց սիրուհիները, իրենց ընկերները՝ սիրուհիներով հանդերձ, վարորդները …

Տարօրինակ է, երբ փակ հանդիպումներ, փակ քննարկումներ են ունենում պատգամավորների, իշխանական տարբեր աստիճանի պաշտոնյաների և առավելապես քաղաքական գործիչների հետ: Ախր նրանցից շատերը հենց իրենք են իշխանական, տեղեկատվական նորությունների տարածողները, լրատվամիջոցների հավաստի աղբյուրն ու մերձավոր: Նրանցից է իմացվում ամեն ինչ և ամենուր, իսկ դուք՝ փակ, գաղտնի, հույժ գաղտնի… Մի′ մոռացեք, նրանց սիրուհիները, իրենց ընկերները՝ սիրուհիներով հանդերձ, վարորդները, մերձավորներն […]

Փոքրիկն առողջական լուրջ խնդիրներ ունի. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ

Սամվել Խաչատրյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է: Ծնվել է 2010 թվականի ապրիլի 14-ին: 2015 թվականի հուլիսին երեխան հիվանդանում է անգինայով, որն էլ պատճառ է դառնում նրա հետագա հիվանդությունների: 12.07.2015թ. երեխային տեղափոխում են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ սեպսիս, սեպտիկոպիմեմիա, ազդոսկրի սուր հեմատոգեն օստեոմիելիտ, ազդրի թարախակույտ, երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ: 12.08. 2015թ. երեխան դուրս է գրվում հիվանդանոցից […]

Ի՞նչ քայլերի կարող են դիմել քաղաքական գործիչները՝ ԶԼՄ-ների հետ հարաբերությունները լավացնելու համար /վիդեո/

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ասաց՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պես ինքն էլ է մտահոգությունը՝ ԱԺ-ում պատգամավորների հետ փակ հանդիպման մանրամասների հանրայնացման վերաբերյալ: Հիշեցնենք՝  օրերս Ազգային ժողովում փակ հանդիպումից հետո ԱԺ որոշ պատգամավորներ ԶԼՄ-ներին մանրամասներ էին ներկայացրել փակ հանդիպման ընթացքում քննարկված թեմայի վերաբերյալ: Անդրադառնալով այս դեպքին՝ ՀՀԿ […]

ՀԷՑ-ից զգուշացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հրապարակած հաղորդագրության համաձայն` կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` 10:30-14:30 Գ. Լուսավորչի փ. 12, Զաքյան փ. 10 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 10:00-16:00 Աճեմյան փ. 36-81;122-127; Աճեմյան 1-ին նրբ. 1-43; 2-րդ նրբ.1-17 սեփական տները, 10:00-17:00 Գ.Նժդեհի փ. 13 շենքը, ՀԱ Բ-2 թաղ. 27-31, 33, 34, 46, 47, 48, 153/1 շենքերը, Մայիսի 9-ի փ. 4, […]

Ցեղասպանությունն այն հարցը չէ, որը քաղաքական նպատակներով շահարկվի․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը hայտնել է, որ Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա: Ինչպես նշում է թուրքական «Star» թերթը, ԱԳՆ-ը խոսնակն ընդգծել է, որ գերմանական խորհրդարանի կողմից «հայկական թեզերը» պաշտպանող որոշման ընդունումը բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի՝ ԵՄ ինտեգրացիոն գործընթացի վրա, որին երկու երկրներն էլ մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված