«Զոհվածների ընտանիքների համար նախատեսված գումարների տրամադրումը ընթացքի մեջ է»
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց՝ ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին հաշվառելու և կայուն եկամուտ ապահովելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ուսումնասիրություններն ավարտել են ու արդյունքների հիման վրա առաջարկությունները ներկայացվել են ՀՀ վարչապետին:
«Բոլոր «: Այս պահին իրավական համապատասխան կարգավորման վերաբերյալ մի շարք առաջարկություն կա, որոնք կընդունվեն առաջիկայում: Գումարները սահմանված են օրենսդրությամբ, ու տրամադրվել են ապահովագրական, միանվագ և ամսեկան գումարները»,- ասաց նախարարը:
Նախարարը շեշտեց՝ զոհվածների ընտանիքներին աջակցելու համար նախատեսված գումարը կլինի 2 մլն դրամի չափով, բացի այդ՝ 1,4 մլն-ի չափով գումար էլ տրամադրվում է հուղարկավորության կատարման և ևս 700.000 դրամ գերեզմանների բարեկարգման համար: