Ի՞նչ քայլերի կարող են դիմել քաղաքական գործիչները՝ ԶԼՄ-ների հետ հարաբերությունները լավացնելու համար /վիդեո/
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պես ինքն էլ է մտահոգությունը՝ ԱԺ-ում պատգամավորների հետ փակ հանդիպման մանրամասների հանրայնացման վերաբերյալ:
Հիշեցնենք՝ օրերս Ազգային ժողովում փակ հանդիպումից հետո ԱԺ որոշ պատգամավորներ ԶԼՄ-ներին մանրամասներ էին ներկայացրել փակ հանդիպման ընթացքում քննարկված թեմայի վերաբերյալ:
Անդրադառնալով այս դեպքին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց՝ չի ուզում տարանջատում դնել, որովհետև հանդիպմանը ներկա են եղել տարբեր խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովի նախագահներ: «Շատ ցավում եմ, որ ոչ միայն այնտեղի տեղեկությունն է դուրս հանվել, այլև պարզ ձայնագրություն են տվել, որը անթույլատրելի է: Ընդամենը մամուլի հետ իրենց հարաբերությունները բարձր պահելու և նրանց դուր գալու համար են արել, երևի, չեմ ուզում ավելի վատ բաներ ասել, որ հատուկ նպատակով այս ինֆորմացիան դուրս են հանել, որ հասնի մեր թշնամիներին, և այլն», – ասաց Վահրամ Բաղդասարյանը: