08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

19-ամյա աղջկա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Մայիսի 13-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 անձանց: Խուզարկությամբ նրանցից Մերի Փ.-ի (1997 թ. ծնված) մոտ հայտնաբերվել է կանաչավուն զանգված: Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

ՀԱԿ-ը նման ներկայացմանը մասնակցելու որեւէ ցանկություն չունի.արձագանքել են վարչապետին

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել վարչապետի առաջարկի վերաբերյալ: «Մայիսի 14-ին կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի միջոցառումների քննարկմանը մասնակցելու՝ ՀՀ վարչապետի հրավերին ի պատասխան Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. 2012թ.-ից ի վեր Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը Ազգային Ժողովում բազմիցս հանդես է եկել կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի նախաձեռնություններով, հարցադրումներով եւ բացահայտումներով: Դրանց շարքում էին, մասնավորապես, […]

Ադրբեջանցիները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ /վիդեո/

Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել: Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները: Ermenihaber.am-ին հայտնել են, որ հայ մարզիկներից Աշոտ Հարությունյանը մենամարտել է ադրբեջանցի մարզիկի հետ ու պարտության մատնել նրան: Մեկ այլ մենամարտում ևս մրցակիցները եղել են հայ և ադրբեջանցի մարզիկները: […]

23 ամյա երիտասարդը մեղադրվում է 56 ամյա կնոջ բռնաբարության և սպանության համար. Ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1993թ. ծնված երիտասարդին՝ 1960թ. ծնված կնոջ սպանության համար։ 2016 թվականի մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 02-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը, և պարզվել է, որ այրվել է […]

Ուշագրավ մանրամասներ Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ ծեծից . Ժողովուրդ

«Ոստիկանության Գորիսի բաժնի պետի մասնակցությամբ ծեծի գործով «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Մեզ հասած տեղեկություններով՝ Գորիսի բաժնի նախկին պետ Գևորգ Ազիզյանի և նրա տեղակալ Մուշեղ Գևորգյանի միջև առերեսում է եղել։ Մեզ հասած տեղեկություններով՝ օրեր առաջ հատուկ քննչական ծառայությունում առերեսում է եղել Գորիսի նախկին ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի և նրա նախկին տեղակալ Մուշեղ Գևորգյանի միջև։ Գրել […]

Շփման գծի մասով Ֆրանսիայի կարևոր առաջարկը. ՀԺ

«Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ներքին բանակցությունների ժամանակ Ֆրանսիան առաջարկել է ստանձնել շփման գծում կրակի ուղղությունը որսացող սարքավորումների սպասարկումը։ Ըստ նույն աղբյուրների, Ֆրանսիան առաջարկել է նաեւ շփման գիծ համապատասխան մասնագետներ ուղարկել, որոնք ինչ-որ առումով խաղաղապահների դեր կարող են ունենալ։ Բայց զուգահեռ քննարկման առարկա է դառնում, որ այդ մասնագետները լինեն համանախագահող […]

Պուտինը Մնացական Սարգսյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի օգնական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Մնացական Սարգսյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի օգնականի պաշտոնում, հայտնում է РБК-ն: ՌԴ գլխավոր դատախազության աղբյուրը հայտնել է, որ Սարգսյանի պարտականությունները հավասարազոր են լինելու դատախազի տեղակալի լիազորություններին: Ընդգծվում է, որ Սարգսյանն առաջին արտասահմանցին է ՌԴ գլխավոր դատախազությունում, ով զբաղեցնում է նման բարձր պաշտոն:

Այս գիշեր շփման գծում լարված է եղել. ծանր վիրավոր կա

Մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց): […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված