Պակիստանում պայթել է ռուսական պատվիրակությանը ուղեկցող ավտոմեքենան

Պակիստանում ավտոմեքենան, որն ուղեկցում էր ռուսական պատվիրակությանը, այդ թվում՝ դեսպան Ալբերտ Խորևին, պայթել է ականի վրա: Միջադեպի արդյունքում մի քանի ոստիկան վիրավորվել է։ Դիվանագետներից ոչ մեկը, այդ թվում՝ Ալբերտ Խորևը, չի տուժել։ Այս մասին հայտնել է Պակիստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։