«Կովկասյան պատի» բանալիները այդ պատի անվտանգության պատասխանատուները փաթեթավորված ու ժպիտով հանձնում են Թուրքիային
1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։ «Կովկասյան պատ» ասելով նա նկատի ուներ Հայաստանը, որը ոչ միայն խոչընդոտ էր դեպի Արևելք ծավալման համար, այլև անվտանգության սպառնալիք էր Թուրքիայի արևելյան ճակատում։ Աթաթյուրքն ու իր զինակիցները չհասան լիարժեք հաջողության։ […]