Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2023 թվականի ընթացքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացել եւ հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգ է մուտքագրել թվով 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ։ Ստացված ռեեստրներում առկա տվյալների համաձայն՝ փոփոխություններից 2734-ը վերաբերել են պաշտոնի ստանձմանը, 2275-ը՝ պաշտոնի դադարեցմանը։ Եթե թվերը վերածենք տոկոսների, ապա հայտարարատու պաշտոնատար անձանց պաշտոնների փոփոխությունների 45%-ը պաշտոնի […]
Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է, թե իր քայլերով պաշտպանում է 29743 քառակուսի կմ տարածք ունեցող Հայաստանը, որի արդյունքում մեր ինքնիշխանությունը ամրապնդվում է, իսկ մյուս կողմից էլ՝ ցույց է տրվում, որ դրանից անդին Հայաստանը որևէ հավակնություն չունի։ Ու այս ֆոնին, որպեսզի ցույց տա, թե իրոք ինքնիշխան ենք դառնում, նա հատուկ ընդգծում է, որ թույլ չի տա […]
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը նկատում է. «Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին: Երեկ ադրբեջանական SOCAR-ի նախագահ Նաջաֆի հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմի» նախագահ Միլլերը հատուկ ընդգծեց Հայաստան բնական գազի մատակարարման գործում Մոսկվայի հետևողականությունն ու կարևոր դերակատարումը: Հարցը հանդիպման օրակարգ էր բերվել Մոսկվայի նախաձեռնությամբ: Բնականաբար, ռուս-ադրբեջանական գազային բանակցություններում հայաստանյան ուղղությունը ներառելու […]
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դուք չեք գտնելու այս իշխանության գեթ մեկ աջակից, երբ այս իշխանության դիրքերը սկսեն սասանվել: Դուք չեք գտնելու գեթ մեկ ագրեսիվ ոստիկան, երբ այս իշխանության դիրքերը սկսեն սասանվել:Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն: Ոչ իր ֆեյքերը, ոչ իր «քաղ. […]
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը, որը մեր տոնացույցում հայտնվեց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց ի վեր հայտարարված այն բանաձեւի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այդ բանաձեւն այլեւս անշրջելի իրողություն է Հայաստանում, եւ ապացուցվում է նաեւ վերջին տարիների իրադարձություններով, […]
Մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի […]
Այն, ինչ տեղի ունեցավ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի Անմար կրակի մոտ, երբ այնտեղ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ փոքր դստեր հետ, իհարկե, արժանի է հանգամանալի դիտարկման: Քննարկումներ շատ եղան կատարվածից անմիջապես հետո: Բայց կան բաներ, որոնց կողքով, այնուամենայնիվ, չենք կարող անտարբեր անցնել ու չարձագանքել: Դեռ մի կողմ դնենք այն հարցը, […]