Չար լեզուներն ասում են, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած ծեծուջարդի «մաստեր կլասից» հետո, Փաշինյանը մի այլ կերպ է ոգեւորվել: «Հո տրամադրություն չուներ»,- նշում է մեր աղբյուրը։ ԱԺ-ն «պատվով» լքելուց հետո` իր մոտ է հրավիրել մանկության ընկերոջը` ՆԳՆ նախարարին ու իր երախտիքը հայտնել` իրեն այդչափ նվիրվածությունը ծեծուջարդով ապացուցելու համար, գրում է Իրավունքը: […]
Երեկ իրավապահ համակարգին հրահանգված է եղել ուժեղացված հսկողություն սահմանել բոլորին հայտնի՝ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որտեղ կայացել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» հոգեհանգիստը։ Իրավապահ համակարգը քրեական հետախուզության ողջ կազմով եկեղեցին շրջափակած ու հսկողության տակ է առած եղել։ Այս ամենի պատճառներից մեկն այն է, որ սպանությունից անցել է 3 օր եւ այն բացահայտված չէ։ […]
ԱԺ աշխատակազմը մի խայտառակ՝ անօրինական, հակաբարոյական որոշում է երեկ ընդունել՝ ՊՊԾ-ին հանձնարարելով արգելել ընդդիմադիր պատգամավորների ելումուտը Դեմիրճյան փողոցի մուտքով։ Մինչդեռ ՔՊ խմբակցության պատգամավորներին, նրանց փորձագետներին ու օգնականներին թույլատրված է։ Նշենք, որ, ի տարբերություն Բաղրամյանի մուտքի, Դեմիրճյանի մուտքով հնարավոր է տարածք մտնել ավտոմեքենայով․ իհարկե, խոսքն այն անձանց մասին է, որոնք ունեն նման իրավունք՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ, […]
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ, մեր տեղեկություններով, ԱԺ շենքի ներսում մարտական ավտոմատներով Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել է միանգամից 4 ուժային կառույց՝ ԱԱԾ 2 ստորաբաժանում՝ «Ալֆան» եւ նորաստեղծ հատուկ ջոկատայինները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները, ՊՊԾ-ն։ Ամերիկյան մարտաֆիլմերում անգամ նման բան չես տեսնի։ Իրավապահ համակարգում ասում են՝ նախկինում նման բան երբեւէ չի եղել: Իսկ […]
Հյուրախաղերով կամ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահում է գրեթե 2 տարի։ 2 տարվա ընթացքում ՀՀ նախագահի «գոյության ձայնը» հազվագյուտ է լսվել։ Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների վրա կիրառելով անթույլատրելի տեսակի նռնակ՝ այդ թվում եւ բեկորային, փորձ արվեց «ցրելու» «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին, եւ ընդամենը մեկ օր անց միայն լսվեց ՀՀ […]
Ժողովրդավարության մասին հորջորջող մեծաբերան ՔՊ-ականներն ամեն օր ապացուցում են, թե ինչ բռնապետության են վերածել Հայաստանը, եւ ինչ ստրկական մթնոլորտ է տիրում հենց իշխանական թիմում` ինչպես են կուրորեն ենթարկվում մի անձի կամքին, կատարում այդ մեկ անձի որոշումները, անգամ եթե դրանք քրեորեն պատժելի որոշումներ են եւ հենց իրենց դեմ են ուղղված։ Երեկ ՔՊ-ն 70 կողմ ձայնով Վճռաբեկ […]
Հունիսի 17-ին, 18․30-ից սկսած, կհավաքվենք այստեղ։ Այդ օրը տեղի է ունենալու ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրված ԱԺ նիստը։ Մենք պետք է լրիվ վերադասավորվենք։ Պատերազմում լինում են հաղթանակներ, նահանջներ, դառը կորուստներ, հաջողություններ ու այդ ընթացքում լինում են վերադասավորումներ ու մշակվում տարբեր ռազմավարություններ, որպեսզի պատերազմը հասնի հաղթական ավարտի, այլ ոչ տևի հարատև։ Այս շարժումը պետք է դառնա ավելի […]