23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արևմուտքը թակարդ է պատրաստում Հայաստանի համար․ Կրեմլի արձագանքը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Արևմուտքի կողմից Հայաստանի համար պատրաստված «թակարդի» մասին։ Այս մասին նա գրել է «Российская газета»-ի համար իր հոդվածում։ Ըստ Մեդվեդևի՝ Արևմուտքը «ոսկե սարեր» է խոստանում Հայաստանին և անդամակցություն ԵՄ-ին, սակայն դա միայն խայծ է։

Մեդվեդևը նշել է, որ Մոսկվայի և Երևանի՝ ավելի քան մեկ դար շարունակվող բարեկամությունը, որն ամրապնդվել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել է «աչքի փուշ» ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար։

Ռուս և հայ ժողովուրդների` ավելի քան մեկ դար պատմություն ունեցող բարեկամությունը, որն ամրապնդվել է ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել Է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աչքի փուշը։

«Նեոմետրոպոլիաներն արդեն իսկ մեծ ուշադրություն են դարձնում հետխորհրդային տարածքի հանրապետություններին, մասնավորապես` Հայաստանին: Ռուս և հայ ժողովուրդների` ավելի քան մեկ դար պատմություն ունեցող բարեկամությունը, որն ամրապնդվել է ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել Է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աչքի փուշը: Անդրկովկասյան Հանրապետությունը դեպի եվրատլանտյան ճամբար ձգելու համար զգալի ուժեր նետվեցին։ Իզուր չէ, որ հենց նրա մայրաքաղաքում է տեղակայված աշխարհում ամերիկյան խոշորագույն դեսպանատներից մեկը։ Մենք հետևում ենք, թե ինչպես են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի էմիսարները գնալով ավելի հաճախակի հյուրեր դառնում Հայաստանում, աջ ու ձախ շռայլ խոստումներ տալիս։ «Ոսկե սարերը», ներառյալ Եվրամիությանը անդամակցությունը, այդ Հանրապետությանն առաջարկում են, իհարկե, լիակատար հավատարմության դիմաց։  Բայց ինքներդ ձեզ մի խաբեք. նման խոստումները պարզապես խայծ են նեոգաղութային թակարդում: Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի համար։ Հարցրեք նեոբանդերականներին, թե արդյոք նրանց հաջողվել է ԵՄ անդամակցություն ձեռք բերել: Ոչ, և մոտ ապագայում նրանք չեն սպասի դրան: Եվ արդյոք նրանք ընդհանրապես կսպասեն: Թող նայեն Վրաստանին, որտեղ վերջերս հաստատվեց մի օրենք, որը դուր չեկավ ԱՄՆ-ին և ԵՄ-ին։  Եւ ի՞նչ։ Եվ ահա պատժամիջոցները: Իսկ 2024թ. մարտին Եվրախորհրդարանի կողմից ընդունված ՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման մասին բանաձևը գործնականում իրենից ներկայացնում է սովորական թուղթ ՝ առանց պարտավորությունների», – գրել է նա։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ