15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Ավտոմեքենաներն ընկել են Դեբեդ գետը

Մարտի 29-ին, ժամը 03.30-ին, Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 7-րդ կմ-ին «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանփեզրին կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո երկու ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը:«Հունդայի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Որքան է վնասվել շրջակա միջավայրը

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23-27.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.05մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 28 որոշում և հաշվարկվել է 4.83մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:        Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման  չորս գործերի […]

«Ոչինչ, սպորտսմեններ են, բան չկա». նախարարը՝ հայ մարզիկների՝ Բաքու մեկնելուց

«Այդ միջոցառումն ինքն իրանով միջազգային օլիմպիական կոմիտեի և եվրոպական օլիմպիական կոմիտեի միջոցառում է, որոշումը լայացվել է, թիմը մեկնում է Բաքու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն՝ անդրադառնալով որոշմանը, համապատասխան որի հայ մարզիկները մասնակցելու են եվրոպական օլիմպիական խաղերին, որ կայանալու են ամռանը հունիսին: «Իհարկե, ես կողմ եմ»,-նկատեց նա: Ինչ վերաբերում է […]

Աննախադեպ նոր կրթական ծրագիր` ապագայի տեսլականով

Այսօր փոխըմբռնման քառակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, “Սինոփսիս Արմենիա” և “Յունիքոմփ” ընկերությունների միջև: Փոխըմբռնման հուշագիրն ազդարարում է պետության և տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի խոշոր ընկերությունների միջև ռազմավարական համագործակցության մասին՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով:  Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել […]

Բեռնար Շալանդը հրաժարականի դիմում ներկայացրեց

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, որ ժամեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակության հետ հատուկ չվերթով Ալբանիայից վերադարձավ Երևան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:   Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, որում երախտագիտության խոսք է ասել […]

Խաչատուր Իսկանդարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը

Ս. թ. մարտի 28-ին իր մահկանացուն կնքեց ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը: Խաչատուր Իսկանդարյանը ծնվել է 1923 թվականին, Երևանում: 1938 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարան, տարիներ անց` Երևանի Գեղարվեստական ինստիտուտ, որն ավարտել է 1951 թվականին: Խ. Իսկանդարյանը հեղինակել է մոտ 20 հուշարձան, որոնք տեղադրվել են հանրապետության տարբեր քաղաքներում և շրջաններում, մասնավորապես՝ Ավետիք Իսահակյանի […]

Տղամարդը գրազով պատառաքաղ է կուլ տվել /ֆոտո/

Ռումինիայի բնակիչը գրազից հետո հայտնվել է հիվանդանոցում: 25-ամյա Ռադու Կալինչեսկուն գրազ է եկել, որ կկարողանա պատառաքաղ կուլ տալ եւ իսկապես կուլ է տվել: Հետաքրքիրն այն է, որ հիվանդանոցում տղամարդը հրաժարվել է վիրահատությունից` ասելով, որ պատառաքաղն “ինքն իրեն դուրս կգա”: Եվ միայն հաջորդ օրը, տեսնելով, որ այլեւս ցավերին չի դիմանում, տղամարդը համաձայնվել է դիմել վիրահատական միջամտության:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված