12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սգում ենք բոլոր զոհերի համար.ամերիկացի համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է արել Թվիթերի իր էջում: Նա մասնավորապես գրել է, որ իրենք հիշում են Օսմանյան կայսրության վերջին օրերին կրած տառապանքների և կոտորածների մասին և սգում են բոլոր զոհերի համար:

Պուտինն ու Օլանդը մոտեցան անմոռուկի ծաղկեպսակին /լրացված/

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս պահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են: Նրանք մոտեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Ապա երեխաների ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին անմոռուկի տեսքով ծաղկեպսակի վրա: Նրանց հետևեցին նախագահ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը: Վերջին շտրիխը տեղադրեցին հենց նրանք: 11:36  «Այսօր մենք Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության […]

Արդարության քայլարշավ Միացյալ նահանգներում

Այսօր Արդարության քայլարշավ կկազմակերպվի Միացյալ նահանգների որոշ քաղաքներում: «100,000 հայ մեկ մարդու պես ներկա կլինի Լիթլ Արմենիայում` Սանսեթ֊Վեստեռն խաչմերուկում։ Այս տարի 6 մղոն երկարությամբ ճանապարհ է փակվելու։ Արդարության քայլարշավը կլինի չտեսնված մարդաշատ։ Տանը ոչ մի առողջ, ջահել հայ չպետք ա մնա։ Միասին մենք հզոր ենք»,-ֆեյսբուքյան հանրագրում գրել է հաղորդավար Արա Ղազարյանը ։

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարարին

Ապրիլի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդրի հետ, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում էր Կանադայի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Կանադայի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում, և կարևորեց […]

Պարտավոր ենք հասկանալ, թե ինչպիսի վատ բան է չհիշելը

Ծագումով հայ Իրինա Ալեգրովան հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով. «Իմ սիրելի ընկերներ: Այսօր հատուկ օր է: Այսօր սարսափելի օրվա տարելից է`հարյուր տարի առաջ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող հայերի Ցեղասպանություն` XX դարում զանգվածային Ցեղասպանության առաջին փաստը: Ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ մարդ սպանվել է երկու շաբաթվա ընթացքում` […]

Օբաման բառախաղերի է դիմում. ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը քննադատում է

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձին, որտեղ Օբաման կրկին խուսափեց արտասանել «ցեղասպանություն» բառը: Արամ Համբարյանը նշել է, որ Օբամայի այս պահվածքը հարիր չէ ամերիկացի ժողովրդի արժանապատվությանը: «Տխուր է, երբ Օբաման բառախաղերի է դիմում, և ակնհայտ է, որ ճշմարտությունից հեռանում է` լինելով օտարերկրյա ազդեցության տակ: […]

Պուտինին ուղեկցող ինքնաթիռը կայծակնահարվել է

Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւան ուղեվորված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող պատվիրակություններից մեկի ինքնաթիռը կայծակնահարվել է:  «Երևանում վայևէջք կատարեցինք կայծակին: Լրագրողներ և պատվիրակության մի մասին փոխադրող ինքնաթիռը ենթարկվել է կայծակի հարվածի: Բոլորը ողջ են: Կեցցե օդաչուն»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի լրագրող Դմիտրի Սմիրնովը:

Հայոց ցեղասպանությունը Սթիվ Ջոբսի համար անձնական ողբերգություն էր. The Daily Beast

Ամերիկյան The Daily Beast պարբերականն անդրադարձել է աշխարհահռչակ Apple ընկերության վերջին գլուխգործոցին և ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի՝ հայերի և հայկական մշակույթին առնչվելու կապին: Հոդվածը՝ որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ստորև, գրում է armeniangenocide100.org-ը:  «Ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին, աշխարհահռչակ Apple ընկերությունը ներկայացնելու է իր հերթական գլուխգործոցներից մեկը՝ Apple ժամացույցը (Apple Watch): Սակայն այդ օրը ոչ միայն հայտնի […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ ֆինանսների քարտուղարի գլխավորած պատվիրակությունը

Ապրիլի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ ֆինանսների քարտուղար Ջեյքոբ Լյուին, ով որպես Միացյալ Նահանգների նախագահական պատվիրակության ղեկավար Հայաստան է ժամանել՝ ներկայացնելու ԱՄՆ կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Ամերիկյան նախագահական պատվիրակության կազմում են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Աննա Էշյուն, Ջեքի Սփիրը, Դեւիդ Թրոթը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված