12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հրաշք սրբադասման կարգի ժամանակ

Ժողովուրդ, միթե սա հրաշք չէ՞ ամբողջ Հայաստանով մեկ անձրև ու ձյուն է գալիս բացի Սուրբ Էջմիածնից մեզ մոտ չոր չոր է: Facebook-յան հանրագրում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Հիշեցնենք, երեկ Մայր Աթոռում կատարվեց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների սրբադասման կարգ: Մարզերում ձյուն էր տեղում:

Երեկոյան` Հանրապետության հրապարակում

Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ: Մուտքն անվճար է: Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից անվտանգության գոտիներն անցնելուց հետո: Աբովյան և Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու: 2015 թվականի […]

Ցեղասպանությունը պետք է խստագույնս պատժվի. Գերմանիայի Բունդեսթագի նախագահ

Գերմանիայի Բունդեսթագը այսօր նիստը սկսել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման քննարկումով, որը կոչվել է «1915/1916թթ. հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանությունները»։  Բացման խոսքով հանդես է եկել Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, որը կատարվածը նկարագրելիս օգտագործել է ցեղասպանություն բառը։ «Բունդեսթագը ուշադրություն է հրավիրում այն պատմական իրադարձություններին, որոնք իրենց հետքը թողեցին Թուրքիայի եւ Հայաստանի հետագա հարաբերությունների վրա։ Ցեղասպանությունը պետք […]

«Ցավը չի մթագնել մեր ժողովրդի ոգին, մեր վշտին ատելություն չի խառնվել»

 «Նվիրական և պատմական օր է այսօր, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրոյմ վերստին համախմբել ենք՝ ոգեկոչելու մեր սուրբ նահատակների հիշողությունը»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նա նշեց, որ մեր ժողովուրդը պիտի ամուր պահի իր հավատը, պայքարելու կամքն ու ցանկությունը, սերն ու ողորմությունը պիտի հավերժ թագավորեն երկրի վրա: «Ցավը չի մթագնել մեր ժողովրդի ոգին, մեր վշտին ատելություն […]

Վստահ եմ, որ Թուրքիան երբեւէ կճանաչի պատմության այդ սոսկալի պահը. Սոբչակ

Ռուս հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: «Հավերժ հիշատակ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին: Այսօր ամբողջ աշխարհը ձեզ հետ է: Պատմության ամենամութ անկյունները ճանաչելը բնորոշ է ուժեղներին: Վստահ եմ, որ Թուրքիան երբեւէ կճանաչի պատմության այդ սոսկալի պահը, չնայած Թուրքիայի կառավարությունը դեռեւս  օգտագործում է «շատ թուրքերի […]

Այսօր մենք սգում ենք հայ ազգի հետ միասին, Պուտինի ելույթը Ծիծեռնակաբերդում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Ծիծեռնակաբերդում: «Հայ ժողովուրդը վերապրել է մարդկության պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը: Մենք անկեղծորեն ցավում ենք 1.5 միլիոն մահացածների համար: Մարդիկ տարհանվեցին իրենց տներից, անգին հուշարձաններ ավիրվեցին, գրքեր այրվեցին… Հենց ռուսական քաղաքականությունը հասավ նրան, որ միջազգային հանրությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, երբ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի ջանքերով Ֆրանսիան, Ռուսատանն ու Մեծ Բրիտանիան տեղի […]

Թուրքիայում կան շատ կարևոր բառեր, որ սպասում են հնչելու. Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր ելույթում նախ հիշեց Հայոց ցեղասպանության ժամանակ կատարված դաժանությունները: Նա նշեց, որ դժոխային մեքենան սկսեց իրագործվել, զանգվածային տեղահանություններ, սպանություններ եղան, գաղթի ճանապարհը բռնեց մի ամբողջ ժողովուրդ: Նա հիշեցրեց, որ 1915-ի մայիսից ի վեր ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հրապարակեցին հայտարարություն՝ դատապարտելով կատարվածը ընդդեմ միջազգային մարդկության դեմ կատարված հանցագործություն՝ […]

Ուղիղ հեռարձակում աշխարհի առաջատար հեռուստաընկերություններով

«Ռոսիա 24» պետական տեղեկատվական հեռուստաալիքը, «Ֆրանսպրես»-ը, «Եվրոնյուզը» շուրջօրյա ուղիղ հեռարձակում է իրականացնում Ծիծեռնակաբերդից: Ապրիլի 23-ին Երեւանում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունները ուղիղ հեռարձակվել է «Միր» հեռուստաընկերությամբ: Ցեղասպանության թեմային անդրադարձել է CNN-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված