Եղանակը էլի կտաքանա

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 26–ի ցերեկը կլինի 9-11 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3…+5 աստիճան։